ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Օգոստոսի 15-ին, ժամը 09:12-ին Գյումրիից 20 կմ հյուսիս (Ամասիա քաղաքից 10 կմ հարավ-արևելք) արձանագրվել է օջախի 6.95 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդ ստորգետնյա ցնցում (մոտավորապես 4 բալ ուժգնություն):
Երկրաշարժը 4 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Գյումրի քաղաքում: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունից:
Հենց նույն էպիկենտրոնում ավելի վաղ՝ տեղական ժամանակով ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն արձանագրել էր 3.1 մագնիտուդով երկրաշարժ (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արևելք), 7.08 կմ խորությամբ՝ կրկին մոտավորապես 4 բալ:
«Այս պահին չենք կարող ասել` ցնցումները կկրկնվեն, թե ոչ, բայց չմոռանանք, որ սա ակտիվ գոտի է: Կոնկրետ կանխատեսում չի արվում: Բայց նման մարումները շատ անհրաժեշտ են»,- նշեց Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության առաջատար ինժեներ Գայանե Աղաջանյանը: