ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Սլովակիայի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչն ամփոփել է խաղի արդյունքները, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
«Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում, տղաներին շատ լավ տրամադրել էինք խաղին եւ նշել, որ եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում»,- ասել է նա:
Բավցևիչն ասել է, որ իրենց ենթախմբում շատ խճճված վիճակ է, քանի որ Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
Նա պնդել է, որ Սլովակիան լավ թիմ է, մերոնք արդեն 3 հաղթանակ ունեն, բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթել, որպեսզի կարողանան խմբից դուրս գալու խնդիրը լուծել: