ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Անցած Երևան-գորիս ճանապարհի թանձր ծուխը տեսանելի էր Զառիթափ գյուղից։ Շուտով պարզվեց՝ խոշոր հրդեհ է։ Ճանապարհին արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության աշխատակիցները։
Հրդեհը սկզբում բռնկվել էր անտառածածկ տարածքի 22 հեկտարը, իսկ հետո արդեն շատ արագ ընդգրկել մի քանի հարյուր հեկտար։
Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը, նա հայտնել է, որ նախօրեին ժամը 18:50-ին ահազանգ են ստացել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
«Մենք հրշեջ մեքենաներ ուղարկեցինք դեպքի վայր, որպեսզի թույլ չտանք հրդեհի տարածումը Սարավանքի անտառներ», — ասաց Ղազարյանը:
Աղետի դեմ պայքարին միացել է նաև պաշտպանության նախարարությունը։