ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորից 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևանից 2, Վաղարշապատից և Աբովյանից մեկական մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում աշխատում է 72 հրշեջ-փրկարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ ուղղաթիռ, «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ), անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից և Արտավան գյուղի բնակիչները:
Համագործակցություն է իրականացվում ՀՀ ՊՆ և ոստիկանության ուժերի հետ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք: