Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ ոռոգման կաթիլային համակարգին անցնելը դեռ բարեփոխում չէ, ինչպես փորձում են ներկայացնել շատ պաշտոնյաներ։ Ըստ նրա՝ բարեփոխումն այն ժամանակ կլինի, երբ ոռոգման համակարգի ներկա մենաշնորհային վիճակը վերացվի։
«Գյուղացին, ֆերմերը ցանկանա, թե չցանկանա՝ ՋՕՄ-ի միջոցով պետք է ոռոգում կատարի։ Մենք չենք ասում, որ ՋՕՄ–ը վատ աշխատող կառույց է, բայց մենք պետք է ունենանք այլընտրանքային ոռոգման համակարգ։ Այսինքն, եթե խոշոր ֆերմեր է, մեծ գյուղ է և նա ինքը կարող է ջուր վերցնել, այստեղ ի՞նչ կապ ունի ՋՕՄ–ը»,- ընդգծեց Բերբերյանը։
Նրա խոսքով՝ ֆերմերները պարտադիր պետք է դառնան ՋՕՄ-ի անդամ, պայմանագիր կնքեն և օգտվեն այդ սպասարկումից, որովհետև ՋՐԱՌ-ը ջուրը միայն ու միայն վաճառում է ՋՈ-երին, բայց ինչու ՋՕՄ-երից վերցնեն, երբ կարող են միանգամից ՋՐԱՌ-ից առնել։
Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։