00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես «դատապարտվել» ամուսնության, կամ մի՛ եղիր իմ ամուսինը 40–ից հետո

© Photo : Unsplash / Alvin MahmudovСвадьба
Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
25 տարեկանը ամուսնանալու համար լավագույն տարիքն է, ընդ որում` ինչպես կանանց, այդպես էլ տղամարդկանց համար, համոզված է հոգեբան Էլոննա Ավետյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ժամանակակից երիտասարդների համար ամուսնանալու լավագույն տարիքն է` 25 տարեկան ու ավելի։ Ենթադրվում է, որ այդ տարիքում մարդն արդեն ձևավորված է որպես անձ։

«Մենք պետք է վերանանք տարիներով պարտադրված կարծրատիպերից. աղջիկը չպետք է ապագա ամուսնու մեջ հորը փնտրի, ու ամուսինը չպետք է աղջկանից տասը տարի մեծ լինի։ Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի ամուսնություններն ապահարզանով են ավարտվում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետյանը։

Молодой человек сделал предложение девушке на борту рейса Бейрут-Ереван - Sputnik Արմենիա
Ամուսնության առաջարկ Բեյրութ-Երևան ինքնաթիռում

Ամուր ընտանիքի գլխավոր գրավականը, ինչպես ասում է հոգեբանը, գիտակցված ընտրությունն է, առանց կողմնակի ճնշման, ինչպես դա հաճախ լինում է մեր հասարակության մեջ։ Ավելի լավ է լինել միայնակ, բայց երջանիկ, քան ինչ-որ մեկի հետ` բայց դժբախտ։

Ամուսինների միջև տարիքային օպտիմալ տարբերությունը 5–7 տարին է։ Հակառակ դեպքում մեծանում է հավանականությունը, որ ամուսինները կարող եմ իրար չհասկանալ։ Սրանով են պայմանավորված հաճախակի ամուսնալուծությունները, պնդում է Ավետյանը։

Հստակ տեխնոլոգիաներ ու մեխանիզմներ` ինչպես ամուսնանալ, դեռ ոչ ոք չի հորինել։ Սրտին չես հրամայի։ Առանց զգացմունքների ցանկացած հաշվարկը ձախողման է դատապարտված։

Ինչպես ամուսնանալ. հինգ խորհուրդ

Հոգեբաններն ու խնամախոսները հորդորում են` երկրորդ կեսին գտնելու համար, առաջին հերթին, պետք է պատրաստ լինել ամուսնության։ Հաջորդը քայլը` գտնել մարդու, ում հետ քեզ հանգիստ ու ազատ կզգաս։ Ցանկացած ժամանակներում, ցանկացած հարաբերությունների հիմքում վստահությունն ու անկեղծությունն է։

Կարևոր է անկեղծ լինել այն մարդու հետ, ում հետ պատրաստվում ես կապել կյանքդ։ Դա է ամուր ընտանիքի գրավականը։ Հոգեբանները կարծում են, որ 10–ից 7 դեպքում ամուսնալուծության պատճառ է դառնում ոչ անկեղծ լինելը, ինչ-որ բան թաքցնելը։

Яна Бурческа, Македония - Sputnik Արմենիա
Ամուսնության առաջարկ` «Եվրատեսիլի» ուղիղ եթերում

«Անցել են այն ժամանակները, երբ կանանց պարտադրում էին ամուսնական կյանքում լինել համբերատար ու հեզ։ Հիմա ամեն ինչ այլ է։ Զույգերը պետք է միմյանց հետ խոսեն մինչ ամուսնանալը ու դրանից հետո։ Պետք է հաշվի առնեն բոլոր դրական ու բացասական կողմերը», – ասաց Ավետյանը։

Ինչպես ինքդ քեզ «դատապարտես» ամուսնության ձեռնարկում կարևոր կետ է համարվում նաև փոխադարձ ըմբռնումն ու այն գիտակցությունը, որ դա իսկապես քո կեսն է։

Իսկ իրականում

Հաջող ամուսնության գրավականն իսկական սերն է։ Եվ կարևոր չէ, քանի տարեկան է ընտրյալդ։ Դրա ապացույցը բազմաթիվ երիտասարդ ընտանիքներն են, որոնց միջև տարբերությունը 10–ից 50 տարի է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա կին Մելանյա Թրամփի միջև տարբերությունը 24 տարի է։ Արդեն 14 տարի է ամուսնացած են Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսը, որոնց տարիքային տարբերությունը քառորդ դար է։ Ալլա Պուգաչովան ամուսնուց` Մաքսիմ Գալկինից մեծ է 27 տարով։ Այսպիսի նախադեպերը շատ են, ու մի բան պարզ է. այս մարդիկ չեն ղեկավարվել ուրիշների կարծիքով, ստանդարտներով, այլ պարզապես սիրել են միմյանց ու երջանիկ են։

Լրահոս
0