Հին սեպագրերում պատմվում է մեր թվարկությունից առաջ ХХVII դարում շումերական իշխանների Հայկական լեռնաշխարհը գրավելու փորձերի մասին: Բայց հայերի մայրաքաղաքը նրանց չի հաջողվել գրավել:
Մատենագրության հուշարձանները վկայում են. «Քաղաքի պատերից նետեր էին թռչում, ասես անձրևը երկնքից»: Այն ժամանակ արդեն հայ զինվորները վարժ նետաձիգներ էին: Առասպելի համաձայն՝ Հայկ նահապետը շումերների առաջնորդ Բելին սպանում է եռաթև նետով:
Պատմության մեջ լավագույն նետաձիգներն էին համարվում մոնղոլներն ու անգլիացիները, սակայն նրանց աղեղները զգալիորեն թեթև էին, քան հայերինը։ Հայկական աղեղի նետը թռչում էր գրեթե 500 մետր: