ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. օգոստոսի 9-ին Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ասկերանի շրջանի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։