ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի կազմում գտնվող Բուրյատիայի հանրապետության դատախազության կաշառակերության դեմ պայքարի օրենսդրության կատարման վերահսկման բաժնի պետ Ալեքսանդր Չմելեևը և նրա կինը՝ Մարինա Չմելևը զոհվել են Սելենգա գետում խեղդվող երեխային փրկելիս:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կիրակի օրը ամուսինները հանգստանալիս են եղել Սելեննգա գետի մոտ:
Նրանք նկատել են գնդակի ետևից գետը նետված խեղդվող երեխային, փորձել են օգնել նրան, սակայն, չեն կարողացել իրենք դուրս գալ ջրից:
Երեխային մեկ այլ տղամարդ է փրկել, որը հանգստանալիս է եղել մոտակայքում: