00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերին ինչո՞ւ են պետք հայկական հողերը․ Վանի գերեզմանոցում զուգարաններ են դրված

© Sputnik / Dmitriy Pisarenko Озеро Ван. Армянская церковь Сурб Хач
Озеро Ван. Армянская церковь Сурб Хач - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին տեսներ, որ իր հարազատ Վանում հայկական գերեզմանոցում զուգարաններ են դրված, ապա հետևանքներն անկանխատեսելի կլինեին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Խորհրդարանի պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն ու նրա թիմը փոքրիկ ճանապարհորդություն էին կազմակերպել Արևմտյան Հայաստանով՝ հասկանալու համար, թե ինչ է հիմա այնտեղ կատարվում։

Թուրքիայի հայերն ավելի մոտիկ են դարձել

Հուլիսի 28-ին սկսվեց ճանապարհորդությունը նախնիների հողում։

Хасан Двин - Sputnik Արմենիա
Թուրքիայում բնակվող ալևին «խղճի հայելին» վերադարձրեց Հայաստանին

«Առաջին օրն անցկացրինք Կարսում, հաջորդ օրը գնացինք Էրզրում։ Հետո ուղևորվեցինք դեպի Հարբերդ, ուր հայերը շատ կազմակերպված են ապրում։ Այստեղ բողոքական եկեղեցի է, որի տեղում կայանատեղի էին ուզում սարքել։ Սակայն հենց հայ համայնքի ջանքերով այդ գործընթացը կանգնեցվեց։ Հետո մեր երթուղին Նեմրութով էր գնում։ Այստեղ քիչ ժամանակ անցկացրեցինք։ Առաջին խոշոր հանդիպումները սկսվեցին Տիգրանակերտում։ Ուրախալի էր այս անգամ հայերին այսքան միասնական տեսնել»,- պատմեց Ախոյանը։

Տիգրանակերտում հատուկ կոմիտե է ստեղծվել, որի ներկայացուցիչները դիմավորել են Ախոյանին։ Հայ պատգամավորը խոստովանեց, որ շատ հուզիչ էր։

«Նրանք հայավարի սեղան էին գցել, այնպես, ինչպես մենք Հայաստանում ենք անում։ Մենք երկար շփվեցինք, տեղացիները հպարտությամբ էին խոսում իրենց հայկական ծագման մասին, բայց ցավոք, շատ վատ էին հայերենին տիրապետում՝ մի երկու բառ գիտեին։ Ու մենք զուռնա-դհոլով իսկական հայկական քեֆ արեցինք»,- նշեց «Վերադարձի» նախագահը։

© Личный архив А.АхоянаԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն՝ Արևմտյան Հայաստանում
Депутат НС РА Арагац Ахоян в Западной Армении  - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն՝ Արևմտյան Հայաստանում

Հետո Ախոյանն ու նրա թիմն ուղևորվել են Մուշ։

«Տեղացի քրդերը պնդում էին, որ սեղան նստենք։ Մենք նրանց հետ երկար զրուցեցինք տարբեր թեմաներով»,- պատմում է նա։

Թուրքական սկանդալ հայկական Վանում

Վան նահանգում Արտամետ քաղաք կա, ներկայում՝ Էրիմետ, հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայրն է։

© Личный архив А.АхоянаԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն՝ Արևմտյան Հայաստանում
Депутат НС РА Арагац Ахоян в Западной Армении  - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն՝ Արևմտյան Հայաստանում

«Վանի նահանգապետը, ընկերս՝ Բեքիր Կայան, բանտում է, նրան դատապարտել են 15 տարի ազատազրկման։ Ես բացատրեցի տեղացիներին, որ հենց այդ մարդու շնորհիվ է հայերի մոտ հույս հայտնվել, որ Թուրքիայում որևէ բան կփոխվի, և ազգային հարցն այդքան սուր չի լինի»,- ասաց Ախոյանը։

Հետո հայկական խումբն իսկական շոկ է ապրել։ Ինչ-որ սեփականատեր որոշել է ավիրել հայկական գերեզմանն ու դրա տարածքում զուգարաններ կառուցել։ Մոտակայքում լողափ կա, բնականաբար, ենթակառուցվածքների խնդիրը լուծել են՝ գերեզմանոցը քանդելով։

«Ես ասացի, որ այս ամենը Թուրքիայի համար սովորական բան է․․․Միակ բանը, որ կարող են անել՝ աղմուկ բարձրացնել։ Թուրքիայի իշխանություններին այսօր այն ձեռնտու չէ։ Բայց երբ կոնկրետ հարց է բարձրացվում ու թեկուզ չգործող գերեզմանի տեր է հայտնվում, ապա ոչ ոք ոչինչի չի հասնի»,- հավելեց Ախոյանը։

Ախոյանը պատմում է, որ հանգուցյալներին թաղելու հարցն խնդիր է դարձել տեղի քրիստոնյաների համար։ Նրանք թաքում տեղացի մոլայի մոտ են գնում՝ խնդրելով թաղել հանգուցյալին մահմեդական գերեզմանատանը։

Русская версия

Լրահոս
0