00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում բնակվող ալևին «խղճի հայելին» վերադարձրեց Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsХасан Двин
Хасан Двин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի սեփականությունը, որը Ցեղասպանության տարիներին պահպանության էր տրվել Թուրքիայում ապրող ալևիներին, 102 տարի անց վերադարձավ Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Թուրքիայում բնակվող ալևի Հասան Դվինը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին է փոխանցում մի հայելի, որը 102 տարի առաջ հայտնվել է նրա պապի մոտ։

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն ու Հասան Դվինը պատմեցին «հայկական հայելու» պատմությունը։

Երզնկա պատմական գավառի Գամախ շրջանի Ջերմուկ գյուղում ծնված, իսկ այսօր Գերմանիայում բնակվող Դվինն իր հետ փայտե պատյանով մի հայելի էր բերել։ Ինչպես նշեց Սարգիս Հացպանյանը, հենց Երզնկան է եղել մինչքրիստոնեական Հայաստանի կենտրոնը, որտեղ գտնվում էին Անահիտ աստվածուհու տաճարը, հայ վեց թագավորների դամբարանները և այլն։

© Sputnik / Asatur YesayantsՀասան Դվին
Հասան Դվին - Sputnik Արմենիա
1/2
Հասան Դվին
© Sputnik / Asatur YesayantsՀասան Դվինն ու Սարգիս Հացպանյանը
Հասան Դվինն ու Սարգիս Հացպանյանը - Sputnik Արմենիա
2/2
Հասան Դվինն ու Սարգիս Հացպանյանը
1/2
Հասան Դվին
2/2
Հասան Դվինն ու Սարգիս Հացպանյանը

Նրա խոսքով` ցեղասպանության տարիներին առավել ծանր իրավիճակ էր ստեղծվել հենց Երզնկայում. այդտեղ ապրող գրեթե բոլոր հայերին սպանել էին։

Հացպանյանը ծանոթացել է Հասան Դվինի հետ և իմացել նրա ընտանիքի պատմության մանրամասներն ու հայերի հետ հարաբերությունների մասին։

«1915 թվականին տեղահանված հայերի ընտանիքներից մեկը Հասանի պապին է հանձնել իր ունեցվածքը՝ ասելով, որ եթե վերադառնան, կվերցնեն, եթե ոչ, ապա «հալալ» թող լինի իրենց», – պատմում է Հացպանյանը։

Դվինը դեռ մանուկ հասակից իմացել է, որ իրենց տանը պահպանվում են իրեր, որոնք պատկանում են հայերին: Անցյալ դարի կեսերին իրերը բաժանվել են ընտանիքի անդամների միջև, իսկ Հասանի սիրելի իրը` փայտե շրջանակով հասարակ հայելին, մնացել է նրա մոտ։ Այդ հայելին և փայտե «պատյանը», որի վրա ձեռագործ նախշազարդեր կան, Հացպանյանի խոսքով, Հասանի հայրն առանձնահատուկ խնամքով է պահպանել: Հոր մահից հետո Հասանը տեղափոխվել է Գերմանիա և հետը տարել նաև հայելին։ Նա միշտ ցանկացել է պարզել, թե նախկինում ում է պատկանել այդ իրը, ողջ են արդյոք հայելու տիրոջ բարեկամները։

Пресс-конференция делегации граждан Турции, посвященная Геноциду армян - Sputnik Արմենիա
Թուրքիայի քաղաքացիները ներողություն են խնդրում հայերից

«Անցյալ տարի Հասանն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Նա եղավ Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ, և այդ ժամանակ նրա մոտ միտք հղացավ հայելին փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին», – ասաց Հացպանյանը։

Նա ընդգծեց, որ հայելին գեղարվեստական մեծ արժեք չի ներկայացնում, այն ավելի շատ բարոյական արժեք ունի։  Դվինը խոստովանեց, որ փոքր տարիքում ոչինչ չի իմացել ցեղասպանության մասին։ Ավելի ուշ հայրն է պատմել զանգվածային կոտորածի և հայերի տեղահանման մասին։ Ու հենց հայրն է պատմել հայելու պատմությունը։

«Այս հայելին դրված էր մեր տանը։ Բոլոր հյուրերին մենք պատմում էինք դրա պատմությունը։ Երբեմն ամենատարբեր ազգության տեր մարդիկ արտասվում էին։ Սա խղճի խնդիր է, և ինչպես Վիկտոր Հյուգոն է ասել, խիղճը մարդու մեջ Աստվածն է», – ասաց Հասան Դվինը։

Նա համոզված լինելով, որ Արևմտյան Հայաստանի (այժմ Թուրքիա) տարածքում բնակվող քրդերի և թուրքերի տներում հայերի իրեր շատ կան, կոչ արեց փոխանցել դրանք Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին։

Մամուլի ասուլիսից անմիջապես հետո Հասան Դվինը պատրաստվում էր գնալ Հայոց ցեղասպանության թանգարան` փոխանցելու իր ընտանիքի համար այդքան թանկ «մասունքը»։ Հացպանյանն ու Դվինը հույս հայտնեցին, որ հայելին իր արժանի տեղը կգտնի թանգարանի ցուցանմուշների շարքում։

Русская версия

Լրահոս
0