ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով ՊՍԺ մամուլի ծառայությանը:
Նա ասել է, որ ուրախ է ՊՍԺ տեղափոխվելու համար, ցանկանում է օգնել ակումբին և նվաճել տիտղոսներ, որոնց մասին երազում են երկրպագուները։
«ՊՍԺ-ի ամբիցիան, կիրքը և էներգիան գրավել են ինձ: 4 տարի անցկացրել եմ Եվրոպայում և պատրաստ եմ ընդունել այս մարտահրավերը: Այսօրվանից սկսելու եմ անել ամեն բան, որպեսզի օգնեմ թիմին հաղթել և բացել նոր հորիզոններ»,- Նեյմարի խոսքն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Բրազիլացին փարիզյան ակումբում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով: