ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Տիգրան Օհանյանը ելութ կունենա Սամարայի ֆիլհարմոնիայի բեմում` «Մեծ օպերա։ Երեք տենոր» համերգի շրջանակում։ Այս մասում տեղեկացնում է Սամարայի օպերային թատրոնի մամուլի ծառայությունը։
Օհանյանի հետ Սամարայի բեմում ելույթ կունենան նաև Ուզբեկստանի ժողովրդական արտիստ, Ալիշեր Նավոյիի ամվան մեծ օպերայի թանտրոնի մենակատար Ռամիզ Ուսմանովն ու Բելառուսի մեծ թատրոնի մենակատար Յուրի Գորոդեցկին։
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին։ Օպերայի արտիստները ելույթ կունենան Սամարայի ֆիլհարմոնիայի Սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ` Միխաիլ Շերբակովի գլխավորությամբ։