00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այվազովսկու գաղտնիքը. ինչո՞ւ է ծովանկարիչը փոխել ազգանունը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցОткрытие выставки "Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения" в Санкт-Петербурге
Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
XIX դարի հայտնի ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկին ծնվել է 200 տարի առա՝ջ Թեոդոսիայում, սննկացած հայ վաճառականի ընտանիքում։ Հայրը` Կոնստանտինը (Գևորգ), Թեոդոսիա է տեղափոխվել Գալիցիայից, ուր XVIII դարում տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Իվանի հայրը վաճառական էր։ Նա վեց լեզվի էր տիրապետում։ Տեղափոխվելով Թեոդոսիա` նա ռուսների համար անսովոր Գևորգ անունը փոխել է Կոնստանին անունով։ Հենց այստեղ էլ ծնվել է ապագա նկարիչ Հովհաննես Այվազյանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Ալիքների տիրակալը. Այվազովսկին ալեկոծում է ցուցահանդեսը

Ապագա ծովանկարչի հայրը սկսել է ազգանունը «հայ» մակդիրով գրել։ Ռուսերենում «հ» տառը փոխարինվել է «г» տառով, այսպես հայտնվել է «Гайвазян» ազգանունը։

Ավելի ուշ նկարչի ընտանիքը հաշվառվել է փաստաթղթերում որպես Գայվազյաններ` լեհական ձևով։ Իվան Գայվազովսկին փոքրուց նկարչի տաղանդ է դրսևորում։ Թեոդոսիայի տների պատերին նա տարբեր պատկերներ է նկարում, որոնցում, անպայման, պատկերում է ծովը։ Այն ժամանակ Թեոդոսիայի քաղաքապետ էր Ալեքսանդր Կազանչեևը։ Մի անգամ քաղաքով զբոսնելիս` նա պատանու է տեսում, որն ածուխով նկարում է պատերին։

«Հովհաննեսը մոտ տասը տարեկան էր։ Նա ածուխով նկարում էր սպիտակ պատերին` երևակայական նկարակալի վրա, հին ամրոց ու ալեկոծված ծով էր պատկերում»,– ասաց Խաչատրյանը։

Կազանչեևը միանգամից փոքր տղայի մեջ մեծ տաղանդ տեսավ։ Այն ժամանակվանից նա աջակցում էր Հովհաննեսին, քանի որ սննկացած վաճառականի ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Ավարտելով Թեոդոսիայի պետական վարժարանը` երիտասարդ նկարիչն ընդունվեց (Կազանչեևը օգնեց նրան այդ հարցում) Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ Թեոդոսիայի ղեկավարը Պետերբուրգ նամակ գրեց, որում խորհուրդ էր տալիս, անպայման, ընդունել հայկական ծագում ունեցող տաղանդավոր երիտասարդին։ Կազանչեևը ճիշտ հաշվարկ արեց, արվեստի ակադեմիան Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց։ 27 տարեկանում Իվանն արդեն ակադեմիայի հարգարժան անդամ էր և, աստիճանաբար, հայտնի նկարիչ էր դառնում։ Ռուսաստանի կայսրը նրան պալատ է հրավիրում ու մի շարք կտավներ պատվիրում։

1840 թվականին, երկար տարիներ մտորելուց հետո Իվանն ու նրա ավագ եղբայր Գաբրիելը որոշեցին իրենց ազգանունը Այվազովսկի փոխել։ Նրանք որոշեցին իրենց ազգանունն ավելի բարեհունչ դարձնել և գրել այն ռուսերեն՝ Այվազովսկի, իսկ հայերեն՝ Այվազյան։

Феодосийская картинная галерея имени И. К. Айвазовского - Sputnik Արմենիա
Այվազովսկու «Կոստանդնուպոլիսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»` ամենաթանկ կտավների շարքում

Որոշումը կայացվել է Իտալիայում, Մխիթարյան միաբանությունում` սուրբ Ղազարոսի կղզու վրա։ Իվանը կամ Հովհաննեսն այնտեղ էր որպես Պետերբուրգի արվեստի ակադեմիայի թոշակառու, իսկ Գաբրիելը փոքրուց սովորում էր այնտեղ ։

«Այվազովսկին իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ սխալ է համարում իր ազգանվան «Գայվազովսկի» գրելաձևը»,– ասաց Խաչատրյանը։

Հայկական թեմատիկային նվիրված կտավներն Այվազյանը մակագրում էր որպես Այվազյան, բոլոր մյուս կտավները նա մակագրում էր որպես Այվազովսկի։

Խաչատրյանի խոսքով` այսօր Այվազովսկին ռուս ծովանկարիչ է համարվում, նա դաստիարակվել է ռուսական գեղանկարչական դպրոցի ավանդույթներով, սակայն Կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն ուղղված նամակներում ծովանկարիչը գրում է, որ ծառայում է հայ ժողովրդին և իրեն առաջին հերթին հայ է համարում։

Русская версия

Լրահոս
0