ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Այսօր հակառակորդի կրակոցից Տավուշի սահմանային մասում պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինծառայողի վիրավորումը միջին ծանրության է, նրան հիմա տեղափոխում են Երևան»,–ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Այս պահի դրությամբ միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։