00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Թանկյանը ևս մեկ նվեր է խոստացել «Օրրանին»

© KAREN MINASYAN / AFPСерж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծանուն ռոք աստղ Սերժ Թանկյանը դեռ երկու տարի առաջ «Օրրանին» նվիրաբերեց իր լեգենդար կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls)՝ շրջագայության ընթացքում։ Նվերը վաճառվել է աճուրդային կարգով, 35.000 դոլարով։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik, Ամալյա Պապյան. Այս տարի ևս Թանկյաը մտադիր է մասնակցել բարեգործությանը և խոստացել է նվիրել ոչ պակաս շրջագայության մասնակցած իր մյուս կիթառը։ Ակնկալվող նվերը նույնպես կհանվի աճուրդի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի մեկին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանը գումար կտա Հայաստանին

«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է բնօրրան։ Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։ Արմինե Հովհաննիսյանի հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց ։

Ավանդական դարձած բարեգործական ճաշկերույթի մշտական մասնակից է նաև հանրաճանաչ երաժիշտ և կատարող Սերժ Թանկյանը։

«Սերժն ու նրա կինը՝ Անժելան, մեր վաղեմի բարեկամներն են։ Թանկյանի կինը ծնունդով Վանաձորից է, որտեղ «Օրրանն» ունի մասնաճյուղ։ Հենց Անժելան է «Օրրանի» հերթական բարեգործական գաղափարի հեղինակը։ Մենք շրջում ենք Հայաստանի գյուղերով, գնում ենք բանջարեղեն ու միրգ, ապա անփորձ տնային տնտեսուհիներին սովորեցնում պահածոյացնել դրանք։ Նախաձեռնությանը մասնակցած երիտասարդ տիկինները կարող են իրենց հետ վերցնել այն, ինչ կպահածոյացնեն։ Թանկյանի կնոջ՝ Անժելայի այս գաղափարը փայլուն եմ համարում, այն սիրված է մասնակիցների կողմից»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը։

Բարեգործական ճաշին մասնակցում են նաև System of a Down-ի մյուս տղաները։ Օրինակ՝ նախորդ տարի թմբկահար Ջոն Դոլմայանը նվիրաբերեց իր երաժշտական գործիքը՝ նախապես նկարելով վրան։ Ի դեպ, այս գործիքը նույնպես վաճառվեց աճուրդում 7 000 դոլարով: Սակայն Ջոն Դոլմայանն այսքանով չբավարարվեց և 5 000 դոլարով գնեց «Օրրանի» սաների կողմից պատրաստված կերամիկական բաժակները:

Այս անգամ տարեկան բարեգործական ճաշկերույթը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, դրա տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է:

 

Լրահոս
0