00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ընկերներ, եկեք համերաշխ ապրենք»․ ի՞նչն է խանգարում XXI դարի ընկերությանը

© Sputnik / Asatur Yesayants7 апреля отметили в Ереване
7 апреля отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship) սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով 2011 թվականի մայիսի 3-ին, այն նշում են ամեն տարի հուլիսի 30-ին։ Կարողանում են արդո՞ք ժամանակակից մարդիկ ընկերություն անել այնպես, ինչպես դա անում էին մեր պապերն ու տատերը։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիս  — Sputnik, Անի Լիպարիտյան. Ընկերության միջազգային օրը նշում են ամբողջ աշխարհում։

Ի՞նչ բան է ընկերությունը ժամանակակից ընկալմամբ։ 90-անների սկզբին Հայաստանում կարելի էր տեսնել հետևվյալ պատկերը․ հարևանները հավաքվում են մոմի շուրջ, խաղաթուղթ կամ լոտո խաղում, միասին պատրաստում ու կիսում են մի կտոր հացը։

Смартфоны - Sputnik Արմենիա
Սմարթֆոնների հետևանքով առաջացած հիվանդություն

Հայաստանում ընկերությանը միշտ մեծ նշանակություն են տվել։ Յուրաքանչյուր մարդ իրեն հոգեհարազատ մեկին է փնտրում, և երջանկություն է, երբ իսկական ու հավատարիմ ընկերոջ ես գտնում։

Հավանաբար, երկրի համար դժվար տարիները համախմբել էին մարդկանց, նրանք պատրաստ էին օգնության ձեռք մեկնել կարիքավորներին։

Կանայք միասին ուտելիք էին պատրաստում, տղամարդիկ պատշգամբում խաղաքարտ էին խաղում, երեխաները միասին խաղում էին, իսկ երեկոյան ընտանիքներով համեստ ընթրիք էին անում՝ մոմերի կամ լամպի լույսի տակ։

Իսկ այսօր հենց նույն հաևանները չեն շփվում, և շատ քչերն են ընկերություն անելու ունակությունը պահպանել։

Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել «ընկերությունն էլ առաջվանը չէ» արտահայտությունը։ Միայն ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են պարծենալ մանկական ընկերենրի, դասարանցիների, կուրսեցիների ու հարևանների հետ ամուր հարաբերություններով։

Սակայն այսօր պատկերը փոխվել է։ XXI դարի մարդը խորասուզված է իր գործերի մեջ, այդ պատճառով նրանց քիչ ժամանակ է մնում ընտանիքի ու ընկերների համար։

Կյանքի ռիթմը փոխվել է, ու որոշ դեպքերում ժամանակակից երիտասարդները կորցնում են կենդանի շփումից դրական լիցքեր ստանալու ունակությունը. սմարթֆոնները խանգարում են։

Արդյունքում, ընկերական հանդիպումը կարող է ավարտվել ավանդական սելիֆիով։ Չ՞է որ պետք է ցույց տալ աշխարհին՝ մենք հանդիպել ենք, մեր հարաբերություններն այնքան հիանալի են, որ նույնիսկ լուսանկարվել ենք։ Հա, կարևորը՝ չմոռանալ լուսանկարը սոցիալական կայքերում տեղադրել։

Дом-музей Мартироса Саряна - Sputnik Արմենիա
Տեխնոլոգիաները գրավում են թանգարանները. աուդիոգիդ Android–ի և IOS–ի

Ընկերների շփման համար խոչընդոտ է ստեղծում նաև աշխատանքն ու գումար վաստակելու անհրաժեշտությունը։ Շատերը ստիպված լքում են հայրենի քաղաքները և աշխատանքի են մեկնում այլ երկրներ՝ կորցնելով ընկերների հետ առաջվա կապը։ Ու թեև սոցիալական կայքերը հեշտացրել են հեռավորության վրա գտնվող ընկերների ու բարեկամների շփումը, բայց ժամանակն էլ, տարածությունն էլ անում են իրենց «սև գործը»։

Որոշ դեպքերում, աշխատելով մի քաղաքում, ժամանակի բացակայության պատճառով ընկերներն ուղղակի տարալուծվում են քաղաքի տեմպի մեջ։ Արդյունքում, միշտ չէ, որ հնարավորություն է լինում ժամանակ հատկացնել մոտիկ մարդուն, որի հետ հարաբերությունները մեկ օրում չեն կառուցվել։

Ժամանակակից մարդու ու ընկերության առջև բազում մարտահրավերներ կան, բայց եթե կա ցանկություն՝ շփումը կշարունակվի։

Ինչպես ասել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը «Իրական ընկերությունն այն բաներից է, որոնց մասին, ինչպես հսկա ծովային օձերի, հայտնի չէ՝ հորինված են, թե իրոք գոյություն ունեն»։

Երևի, իզուր չէ հուլիսի 30 — ը ընկերության միջազգային օր կոչվել, ոմանց համար այս օրն առիթ կդառնա հիշել հին ընկերներին, զանգել նրանց, հանդիպել ու մտերմիկ զրույց ունենալ։

 

Լրահոս
0