00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացի դիզայներ. Արևելյան միտումները խանգարում են հայկական նորաձևությանը

© Vahagn Grigoryan Показ мод. Армянский тараз
Показ мод. Армянский тараз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսահայ դիզայներ Գևորգ Թառլոյանը կարծում է, որ Հայաստանում նորաձևությունը զարգանում է, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայաստանում շատ են տաղանդավոր դիզայներները, բայց, ցավոք, երկրում այնքան էլ լավ զարգացած չէ թեթև արդյունաբերությունը, ինչը թույլ չի տալիս պատվերներ վերցնել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ֆրանսահայ դիզայներ Գևորգ Թառլոյանը:

Дизайнер Айк Аванесян - Sputnik Արմենիա
Դիզայներ Հայկ Ավանեսյանը գիտի աղջիկներին գեղեցկացնելու գաղտնիքը

Գևորգը եղբոր` Վարդանի հետ միասին Փարիզում հաստատվեցին 1993 թվականին, որտեղ պրակտիկա էին անցնում այնպիսի հայտնի նորաձևության տներում, ինչպես Chanel-ը, Dior-ը, Nina Ricci-ն: 2000 թվականից եղբայրները հիմնեցին սեփական ապրանքանիշը` Tarloyan, որը կանանց համար նախատեսված բարձր նորաձևություն է ներկայացնում:

«Նորաձևությունը միայն հագուստի արտադրություն չէ, այլև կոշիկի, աքսեսուարի: Այստեղ ամեն ինչ փոխկապակցված է: Թեև վերջին շրջանում որոշակի շեղումներ կան՝ կապված տեքստիլ արտադրության հետ, մասնավորապես, Գյումրիում»,- նշեց նա:

Նրա կարծիքով` հարևան երկրների ազդեցությունը թույլ չի տալիս հայկական նորաձևությանն ավելի նրբաճաշակ լինել:

«Թուրքական, պարսկական, արաբական միտումները շատ են ազդում հայրենական նորաձևության վրա: Արևելյան շունչն, ինքնին, վատ չէ, սակայն այն խանգարում է մեզ դիզայնի դպրոց ստեղծել, լավ ճաշակ դաստիարակել: Մեզ մոտ զարգացած է գեղարվեստը, քանդակագործությունը, ճարտարապետությունը, սակայն դիզայնի առումով դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- կարծում է Թառլոյանը:

Հայկական նորաձևության մեջ ժամանակակից միտումների մասին խոսելիս` նա ընդգծեց, որ Երևանի կանայք և աղջիկները սկսել են ավելի պարզունակ, զուսպ հագնվել՝ ոչ արտասովոր, քան մի քանի տարի առաջ:

Армянский след в Hermès. Кристина Мкртчян - Sputnik Արմենիա
Հայկական հետքը Hermès–ում

«Կանայք հետևում են իրենց, առօրյա կյանքում գերադասում պրակտիկ զգեստներ, սպորտային ոճը գերակշռող հագուստ կրել: Նրանք փորձում են գեղեցկությունն ու հարմարավետությունը համատեղել, իսկ տղամարդիկ, կարծես, տեղում դոփում են: Կան, իհարկե, անհատներ, որոնց ոճը ձևավորվում է արևմտյան նորաձև միտումների ազդեցության տակ, սակայն նրանք սակավաթիվ են: Բայց պետք է հասկանալ, որ դա ևս կապված է ոչ զարգացած արտադրություն ունենալու հետ: Չէ՞ որ, եթե խանութները ուղղություն չեն թելադրում, մարդիկ հագնում են այն, ինչ կա», — նշեց Թառլոյանը:

Նա նաև ավելացրեց, որ Եվրոպայում բոլոր բուտիկները, ինչպես հայտնի, այնպես էլ ոչ հայտնի, նախապես և հստակ են գծում իրենց ուղղվածությունը. նկարիչներն անդադար աշխատում են կերպարներ ստեղծելու ուղղությամբ:

Թառլոյանը ողջունում է հայ ազգային զարդանախշերի օգտագործումը հագուստի մեջ, սակայն զգուշացնում է, որ դրանք չափի մեջ պետք է լինեն: Նրա խոսքով` հայ ազգային տարազը բավականին բարդ, գեղեցիկ և հագեցած է, սակայն պետք չէ կրկնել այն, ինչ արդեն կա: Պետք է նոր բան ստեղծել, ավելի հասարակ, ավելի քիչ դետալներով, գույներով, շեշտադրությամբ, որպեսզի ոճային լինի և, միաժամանակ, գեղեցիկ:

Русская версия

Լրահոս
0