00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիզայներ Հայկ Ավանեսյանը գիտի աղջիկներին գեղեցկացնելու գաղտնիքը

© личный архив Айка АванесянаДизайнер Айк Аванесян
Дизайнер Айк Аванесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում պատմում է ուկրաինաբնակ հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի մասին, որն աղջիկներին ավելի կանացի և նրբաճաշակ դարձնելն իր առաքելությունն է համարում։

Դիզայները Hayk Avanesyan ապրանքանիշը հիմնել է 2011 թվականին։ Ընդամենը մի քանի ամիս անց այդ ապրանքանիշը Կիևում արժանացել է «Տարվա բացահայտում» մրցանակին։ Հայտնի ուկրաինացիներից շատերն այսօր հենց նրա զգեստներ են կրում։ «Դոմ —2» հեռուստանախագծի նախկին մասնակից Վիկտորյա Ռոմանեցը Hayk Avanesyan ապրանքանիշից 12 հազար դոլար արժողությամբ հարսանյաց զգեստ է գնել։ Այսօր Հայկը ուկրաինացի աստղերի ամենասիրելի դիզայներներից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց Երևանի «նորաձևության ձեռագրի» և այն մասին, թե ինչպես են նրան ոգեշնչում գնորդները։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը:

- Հայկ, ինչպե՞ս եք ընտրել դիզայների մասնագիտությունը, ո՞վ է Ձեզ օգնել այդ հարցում։

— Կարելի է ասել՝ կյանքս այսպես դասավորվեց, կամ էլ՝ մայրս օգնեց։ Չորս տարեկան էի, երբ մայրս նկատեց, որ լավ եմ նկարում և Երևանից Դոնեցկ տեղափոխվելուց հետո ինձ նկարչության խմբակ ուղարկեց։ Այսպես սկսվեց այդ ճանապարհը։ Երբ ինստիտուտ ընդունվելու ժամանակն եկավ, ես արդեն հստակ հասկանում էի, որ նկարչության հետ կապված մասնագիտություն պետք է ընտրեմ։ Իսկ հագուստի մոդելավորումն ինձ ավելի շատ էր դուր գալիս, քան ինտերիերի, լանդշաֆտի կամ գրաֆիկական դիզայնը։

© Личный архив дизайнера Айка АванесянаՀայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
Платье дизайнера Гайка Аванесяна - Sputnik Արմենիա
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից

- Հագուստի մոդելավորումը հեշտ մասնագիտություն չէ․ պետք է ոչ միայն լավ նկարիչ լինել, այլև լավ մենեջեր։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում դիմակայել մրցակցությանը։

— Իրավացի եք։ Այստեղ ոչ միայն գեղարվեստական կողմն է կարևոր, այլև մենեջերի ջիղը: Անկեղծ ասած, ես զուրկ եմ դրանից, այդ պատճառով ինձ քույրս է օգնում։

Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ընտրածս ճանապարհն իմ փիլիսոփայությունն է։ Այն կապված չէ մրցակցության, վաճառքների, բիզնեսի հետ։ Ես պարզապես պատրաստում եմ այն հագուստը, որն ինձ դուր է գալիս, որը ես հետաքրքիր եմ համարում և որը չի կարելի խանութում գնել։ Ես հաշվարկներ չեմ անում, ստեղծում եմ այն, ինչ ինձ է դուր գալիս։ Հավատացեք՝ այդպիսի ապրանքն ավելի շատ է հետաքրքրում մարդկանց, մասնավորապես՝ գնորդներիս։

- Ո՞րն է հայ մոդելավորողի առանձնահատկությունը, յուրահատկությունը։

— Կարծում եմ՝ հայ մոդելավորողի առանձնահատկությունը Հայաստանի պատմության մեջ է, գեների մեջ, հնության, որոշ, այսպես ասած, համեմունքների, որոնք առկա են մեր մեջ։ Հենց դա է մեզ առանձնացնում մյուս դիզայներներից։

© Личный архив дизайнера Айка АванесянаՀայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
Платье дизайнера Гайка Аванесяна - Sputnik Արմենիա
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից

- Դուք մեծ ճանաչում եք վայելում Ուկրաինայում։ Չե՞ք ուզում դուրս գալ այդ երկրի սահմանից և ճանաչում ստանալ այնպիսի երկրնեերում, որոնք նորաձևության կենտրոն են համարվում։

— Իհարկե, ուզում եմ։ Վատն է այն զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ (ժպտում է)։ Կարծում եմ՝ ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր և, իհարկե, համբերություն։ Մենք ճիշտ ուղու վրա ենք, և հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի։

- Ժամանակակից նորաձևությունը տարօրինակության է ձգտում, իսկ Ձեր կերպարները շատ կանացի ու նուրբ են։ Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում այդպիսի հավաքածուներ ստեղծել։

— Ոգեշնչման աղբյուրները տարբեր են լինում, հաճախ հնարավոր չէ դրանք պարզել։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ ապրումներ մնում են ենթագիտակցական մակարդակում, իսկ հետո նյութականանում են։ Ւնձ հետ հաճախ է այդպես պատահում․ այս կամ այն ապրումներն եմ ունենում, իսկ որոշ ժամանակ անց նստում եմ և սկսում աշխատել։ Երբեմն ինձ ոգեշնչում են հաճախորդներս, նրանց բնավորությունը, տրամադրությունը․ նրանց հետ խոսելիս սկսում եմ բացվել, նոր գաղափարներ են ծնվում։

© Личный архив дизайнера Айка АванесянаՀայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից - Sputnik Արմենիա
1/3
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
© Личный архив дизайнера Айка АванесянаՀայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից - Sputnik Արմենիա
2/3
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
© Личный архив дизайнера Айка АванесянаՀայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից - Sputnik Արմենիա
3/3
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
1/3
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
2/3
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից
3/3
Հայկ Ավանեսյանի ստեղծած հագուստներից

Ինչ վերաբերում է ժամանակակից նորաձևությանը, համաձայն եմ՝ բավականին արտառոց է, բայց միաժամանակ՝ տարբեր։ Պարզապես ես այլ բաներ եմ սիրում։ Նույնիսկ երբ ինչ-որ ավելի կրեատիվ բան եմ ստեղծում, միևնույնն է՝ անում եմ իմ ճաշակով։ Չեմ կարող որևէ չափազանց արտառոց բան ստեղծել, քանի որ ինձ հոգեհարազատ չէ։ Ես ունեմ իմ փիլիսոփայությունը և իմ պատկերացումն այն մասին՝ ինչպես գեղեցկացնել աղջկան, նրան ավելի նրբաճաշակ դարձնել։ Չէ՞ որ բոլոր աղջիկներն ուզում են գեղեցիկ լինել։

- Հարցազույցներից մեկում ասել եք․ «Երևանի փողոցներում յուրահատուկ նորաձևություն է տիրում։ Հաճախ կարելի է նույն ոճով հագնված աղջիկների հանդիպել․ անվանենք դա երևանյան ոճ»։ Ի՞նչ նկատի ունեիք «երևանյան ոճ» ասելիս։

— Երևի, դա վաղուց է եղել։ Չեմ հիշում (ծիծաղում է)։ Նորաձևությունն այնքան արագ է փոխվում, արդեն գրեթե երեք տարի է՝ Հայաստանում չեմ եղել, դրա համար չեմ կարող հստակ ասել՝ ինչ ոճ է տիրում մայրաքաղաքի փողոցներում։

дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյան. Հաջողությունն օգնում է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել

Բայց դա այդպես է։ Ամեն քաղաքն իր ոճն ունի։ Այստեղ ևս յուրահատուկ նորաձևություն կա։ Մեզ մոտ, օրինակ, աղջիկները ծնկից ներքև լայն շրջազգեստեր են կրում սպորտային կոշիկներով կամ բարձր տակացուներով մորթյա հողաթափերով։ Ես դրանց մեջ կիևյան ոճի մի մասն եմ տեսնում։ Նույնը՝ Երևանում, ամեն մայրաքաղաքն իր ոճն ունի․ ինչքան ավելի մեծ է քաղաքը, այնքան ավելի արտահայտիչ է այդ ոճը։ Երևանում աղջիկներն այլ ձև են շպարվում, այլ սանվածքներ են անում, նունիսկ մազերը ներկելու համար այլ գույներ են ընտրում։ Հենց դա է քաղաքի ձեռագիրը։

- Հայտնի է, որ Դուք Ուկրաինայում բազմաթիվ աստղերի հետ եք համագործակցում։ Իսկ Ձեզ ճանաչո՞ւմ հայ աստղերը։ Համագործակցության առաջարկներ եղե՞լ են։

— Ոմանք ճանաչում են ինձ, ոմանք՝ ոչ։ Բարդ է այդ հարցին պատասխանել։ Կարծում եմ՝ Դուք ավելի լավ կիմանաք (ժպտում է)։ Բայց առաջարկներ եղել են, ճիշտ է՝ մեծ մասամբ կոմերցիոն բնույթի, բիզնեսի հետ կապված, օրինակ՝ ինչ-որ բան բացել, մի խոսքով՝ բիզնես զարգացնել հենց Երևանում։ Առաջարկել են հավաքածուներս ցուցադրել տարբեր ցուցադրությունների ժամանակ։ Բայց հայտնի մարդկանց հետ համագործակցելու հիշարժան դեպքեր չեմ մտաբերում։

- Մտածե՞լ եք Ձեր գործը պատմական հայրենիքում շարունակելու մասին։

— Հայաստանն իմ հայրենիքն է, ես այն շատ եմ սիրում ու արժևորում, և հպարտ եմ, որ հայ եմ։ Համոզված եմ՝ Հայաստանի հետ կապված տարբեր նախագծեր անպայման կլինեն։

Աստված տա՝ դրանք շատ լինեն։

Русская версия

Լրահոս
0