00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 1-ից հացն ու միսը խանութ կհասնեն միայն հիգիենիկ ավտոմեքենաներով

© Nelly DanielyanМашина ГСБПП
Машина ГСБПП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 1-ից հացն ու միսը երևանյան խանութ կտեղափոխվեն միայն հիգիենիկ պայմաններ ունեցող ավտոմեքենաներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ՍԱՊԾ պաշտոնյաները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Նոյեմբերի 1-ից Երևանում կարգելվի հացի և մսի տեղափոխումը կամայական ավտոմեքենաներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ՍԱՊԾ պաշտոնյաները։ Հացը կա՛մ պիտի լինի փաթեթավորված, կա՛մ հատուկ արկղերում դասավորված, միսը` սառնարանային պայմաններ ունեցող ավտոմեքենաներով։

Հանրապետության մյուս բնակավայրերում այս արգելքը կգործի 2020թ–ից, տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։

© Nelly DanielyanՎահե Դանիելյան
Пресс конференция сотрудников ГСБПП - Sputnik Արմենիա
Վահե Դանիելյան

«Հացամթերքի շուկան մեզ համար դեռևս ամենախնդրահարույցն է, որովհետև գործ ունենք փոքր, չկայացած ձեռնարկությունների հետ, որոնց մի մասը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ պայմաններին»,– ասաց Դանիելյանը։

Զովացուցիչ ըմպելիքների շուկայում Սննդի անվտանգության ծառայությունն այս տարի 34 ստուգում է իրականացրել, որոնց արդյունքում դադարեցվել է 16 արտադրողի գործունեություն։ Հիմնական խնդիրը օգտագործվող նյութերի թույլատրելի քանակը գերազանցելն է եղել։

© Шушан СаргсянԻնֆոգրաֆիկա. սննդի անվտանգության պետական ծառայության ստուգումները
Ինֆոգրաֆիկա. սննդի անվտանգության պետական ծառայության ստուգումները - Sputnik Արմենիա
Ինֆոգրաֆիկա. սննդի անվտանգության պետական ծառայության ստուգումները

«Եղել են դեպքեր, երբ օգտագործվող սննդային հավելումների քանակը գերազանցել էր թույլատրելի շեմը, և դրանով պայմանավորված համապատասխան որոշումներ են կայացվել։ Շատ էին դեպքերը, երբ մակնշման խնդիրներ կային։ Այս դեպքում մենք կասեցնում ենք խմբաքանակի իրացումը և ժամանակ ենք տալիս մակնշումը օրենսդրության պահանջների համապատասխանեցնելու համար»,– ասաց Դանիելյանը։

Սննդի անվտանգության պատասխանատուների ուշադրության հաջորդ ոլորտն ամեն քայլափոխի վաճառվող պաղպաղակներն են։

Мясоперерабатывающее предприятие АПХ Мираторг в Брянской области - Sputnik Արմենիա
ՍԱՊԾ–ն հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից

Այս ոլորտում շրջայցերն ու ստուգումները սկսվել են հուլիսի 1-ից։ 50 տնտեսվարող արդեն ստուգվել է, նրանցից 13-ի գործունեությունը` կասեցվել։

«Արդեն մի քանի օր է մեր մասնագետները մայրաքաղաքում շրջայցեր են իրականացնում` ստուգելու, թե արդյոք առանց փակ տաղավարների վաճառք իրականացվում է թե ոչ, և դրան զուգահեռ` թե ինչ հումք են օգտագործում։ Հիմա փաստաթղթերն ենք հավաքագրում նրանցից, որպեսզի կարողանանք պարզել` արդյոք օգտագործում են որևէ արտոնագրված կազմակերպության պաղպաղակի հումքը, թե ինչ-որ տնայնագործական պայմաններում են ստանում այն և դրանից պաղպաղակ պատրաստում»,– նշեց Վահե Դանիելյանը։

Ընդհանուր առմամբ, միայն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Սննդի անվտանգության պետական ծառայությունը 8000 այց է կատարել տաբեր տնտեսվարողների։ Դրանց արդյունքում 35 սուբյեկտի գործունեությունը կասեցվել է` 16-ը զովացուցիչ ըմպելիքների, 20-ը` հացի, 13-ը` կաթնամթերքի, 4-ը` պաղպաղակի արտադրության բնագավառում։

Լրահոս
0