00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մամուլ. Մտածում են՝ ինչպե՞ս զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 27–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Մտածում են՝ ինչպե՞ս զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին

Թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում մանրադիտակով հետևում են «Սասնա ծռերի» դատավարությանը եւ միջոցներ մտածում դատերի ժամանակ փաստաբանների, «ծռերի» գործողությունները զսպելու համար, քանի դեռ դրանք ավելի մեծ ակցիաների չեն հանգեցրել։

Դատարանը որոշեց «պատժել» «Սասնա ծռերի» փաստաբաններին - Sputnik Արմենիա
Սասնա ծռերի դատն անցավ լարված մթնոլորտում

Եվ, ահա, իշխանության իրավական թևը քննարկում է, թե ինչ կարող են անել՝ զսպելու «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին, որոնք միավորվել են իրենց պաշտպանյալների հետ և տապալում են դատերը։ Փաստաբանների հանդեպ, որպես պատժիչ գործողություն, կիրառում են Փաստաբանների պալատ բողոքներ գրելը, սակայն դրանք էլ բավարար չեն՝ ՓՊ-ն սանկցիաներ չի կիրառում նրանց նկատմամբ։

Օրինակ՝ իշխանության իրավական թևի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը և, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով։

Կամ՝ ՌԴ-ի օրինակը, երբ փաստաբանների ատեստացիան, լիցենզավորումը կարգավորում է արդարադատության նախարարությունը, այլ ոչ թե Փաստաբանների պալատը, և իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են նախարարի թեթև ձեռքով զրկել լիցենզիայից:

«Հայոց աշխարհ». Զարուհի Փոստանջյանի վհուկների որսը

«Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանին հորդորում է դադարեցնել իրենց անդամների նկատմամբ սկսած «վհուկների որսը», շեշտելով՝ դա որևէ լավ բանի չի բերի:

Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Քաղաքապետի երդմնակալությունը բոյկոտողը. ինչո՞ւ է Փոստանջյանն անօրինական համարում դա

«Տիկին Փոտանջյանն իր գործունեության ընթացքում մեկ «Ժառանգության» մեջ էր դրանով զբաղվում, հիմա «Ելքով» է զբաղվում, իր կուսակցության մեջ հենց առաջին նիստից հետո որոշեց զբաղվել վհուկների որսով: Այդ պրոցեսը պետք է մի պահ ավարտել և զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, որը չի ենթադրում միայն էմոցիոնալ պոռթկումներ և գուցե խիզախ գործողություններ, այլ պարունակում է կոնկրետ քայլեր, որոնք կբերեն իշխանափոխության»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանի Հանրապետություն». Թարմ ուժերով վերադառնալու ակնկալիքով

Մոտենում է ամառվա ավանդաբար ամենաշոգ ամիսը՝ օգոստոսը։ Թեպետ արդեն տևական ժամանակ նորմայից բարձր ջերմաստիճանը և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ինդեքսը լիովին կարող են նպաստել, որ այս տարվա հուլիսը վիճարկի ամենաշոգ ամսվա տիտղոսը։ Պատկան գերատեսչությունները պարբերաբար զգուշացնում են բնակչությանը այս պայմաններում ճիշտ կենսակերպ ընտրել՝ անհարմարություններից ու վտանգներից խուսափելու համար։

Драм - Sputnik Արմենիա
Տնտեսության ստվերը կցրի քաղաքական կամքը

Լարված շրջան է հողագործի համար, քանի որ ամառային բարկ արևի տակ ավելի արագ են հասունանում հայկական պտուղն ու բանջարեղենը, և հարկավոր է հասցնել ժամանակին ու անկորուստ հավաքել, մթերել, իրացնել բերքը։

Համեմատաբար հանգիստ է քաղաքական դաշտը։ Ամառային ռեժիմի են անցել թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Թերևս, մշտական աչալրջության ռեժիմում են շարունակում գործել բանակն ու իրավապահ մարմինները։

Ինչևէ, հանգստի ու արձակուրդների սպասված շրջան է աշխատող բնակչության մեծ մասի համար։ Մարդիկ ձգտում են հանգստանալ ըստ հնարավորությունների ու նախասիրությունների։

«ՀՀ»- ն ևս կարճ ժամանակով մեկնում է հանգստի՝ թարմ ուժերով վերադառնալու ակնկալիքով։

Լրահոս
0