00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաշկիր սենատորի ազատվելը Լևոն Հայրապետյանին չի ազատի բանտից

© PhotoАрмянской бизнесмен Левон Айрапетян
Армянской бизнесмен Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաշկիր գործարարին ազատ արձակելը Լևոն Հայրապետյանի գործի վրա դրական ազդեցություն չի ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գործին քաջածանոթ իրավաբան Հայկազ Մակարյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Բաշկիրիայից նախկին սենատոր 51-ամյա Իգոր Իզմեստևին ներում շնորհելու հնարավորության մասին ռուսական լրատվամիջոցների հրապարակումները ռուսաստանաբնակ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի հնարավոր հանգուցալուծման մասին քնարկումների առիթ են դարձել։

© Sputnik / Asatur YesayantsՀայկազ Մակարյան
Айказ Макарян - Sputnik Արմենիա
Հայկազ Մակարյան

Հայրապետյանի գործին հետևող իրավաբան Հայկազ Մակարյանը, սակայն, վստահ է. նույնիսկ, եթե Իզմեստևն ազատ արձակվի, Լևոն Հայրապետյանի գործի ըթացքի վրա դա որևէ դրական ազդեցություն չի ունենա։

Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Իրավաբան. Լևոն Հայրապետյանը մինչև տարեվերջ ազատ կարձակվի

«Իրավական միակ լծակն այն կարող է լինել, որ այդ մարդը հրաժարվի Հայրապետյանի դեմ իր ցուցմունքերից, կամ պետք է ներողություն խնդրի, որն ավելի շատ բարոյական կողմ է»,– ասաց Մակարյանը` հիշեցնելով, որ դատարանի վճռով ազատազրկման 4 տարվանից 3-ն արդեն անցել է։ Լևոն Հայրապետյանին մնացել է մեկ տարվա պատիժ։

Բայց նրա դեմ հարուցված մեկ այլ` փողերի լվացման մասին մեղադրանքով հարուցված քրեական գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, գործը դատարան չի հասել։ Ուստի,Մակարյանի համոզմամբ, դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենա այն. կդատապարտվի՞ հայ գործարարը նաև այս գործով, թե՝ ոչ։

«Լևոն Հայրապետյանի դեմ գործը շինծու է, և Իզմեստևի ազատ արձակումն էլ չի կարող դրա հետ կապված եղանակ փոխել»,– կարծիք հայտնեց իրավաբանը։

Հիշեցնենք, Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար Էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել տված խոստումը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Ազնավուրը դիմել է Պուտինին Լևոն Հայրապետյանի պատժամիջոցը փոխելու համար

2016 թ–ին Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, որից 2-ը նա արդեն անց էր կացրել կալանավայրում։

Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։

Իսկ բաշկիր սենատորին ներում շնորհելու խնդրանքով Պուտինին դիմել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան, որի 90–ամյակի առթիվ Պուտինը հյուրընկալվել էր նրա տանը:

«Նախագահն ասել է, որ դա հնարավոր է, բայց ժամանակ է հարկավոր»,– ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս տեղեկատվությունը հաստատելով, ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Լրահոս
0