00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան. Լևոն Հայրապետյանը մինչև տարեվերջ ազատ կարձակվի

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցЛевон Айрапетян
Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավաբան Հայկազ Մակարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում դիմեց ՀՀ գործադիր իշխանության նոր ղեկավարին և նախագահին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայ գործարար Լեւոն Հայրապետյանին ՀՀ իրավապահներին արտահանձնելու հարցի վրա:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի դուստրը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ արդեն շուրջ 2 տարի չի տեսել հորը:

«Տեսել եմ նախանցյալ տարի, երբ ինքը տնային կալանքի տակ էր, մենք գնացինք ու նրա մոտ էինք մնում»,- ասաց Զարինե Հայրապետյանն ու ավելացրեց, որ հայրիկին կալանավորելուց հետո իրենց այլևս թույլ չեն տվել հանդիպել նրան:

2016թ-ի ապրիլի 14-ին Մոսկվայի դատարանը ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման դատապարտեց՝ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։ Ըստ մեղադրանքի` գործարարն այդ գումարի դիմաց Իզմեստևի մորը խոստացել էր որդու նկատմամբ մեղմ դատավճիռ «կազմակերպել»:

© Sputnik / Asatur YesayantsԶարուհի Հայրապետյան
Заруи Айрапетян - Sputnik Արմենիա
Զարուհի Հայրապետյան

Իրավաբան Հայկազ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ իշխանություններին ու մասնավորապես նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ արեց անուշադրության չմատնել Արցախին իր բարեգործությամբ մեծապես աջակցած հայ գործարարի խնդիրը և նրան Հայաստան տեղափոխելու հարցում բանակցել ՌԴ իշխանությունների հետ:

Հայկազ Մակարյանը նաև մտահոգություն հայտնեց Լևոն Հայրապետյանին «Մատրոսկայա տիշինա» բանտից Մորդովիայի Հանրապետության տարածքում գտնվող մեկ այլ բանտ տեղափոխելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի՝ այդ բանտում պայմանները ՌԴ տարածքում ամենասարսափելին են և կարող են կործանարար լինել մի շարք առողջական խնդիրներ ունեցող գործարարի համար:

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Ազնավուրը դիմել է Պուտինին Լևոն Հայրապետյանի պատժամիջոցը փոխելու համար

«Եթե «Մատրոսկայա տիշինա»-ում կալանավորին օրենքով հատկացվող տարածքն ավելի նորմալ է, ապա այդտեղ պայմանները սարսափելի են, մի քանի անգամ վատ: Մորդովիայի բանտը տարբերվում է կալանավորների սպանությունների, խոշտանգումների, ինքնասպանությունների` տարեցտարի ավելացող դեպքերով»,- ասաց իրավաբանը:

Մինչ գործարարի փաստաբանները կսպառեն ռուսաստանյան ներպետական դատական ատյանները, հնարավորություն ստանալով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` իրավաբան Հայկազ Մակարյանի տեղեկություններով, նրանք մեկ այլ դիմումով արդեն իսկ դիմել են ՄԻԵԴ՝ միջազգային արդարադատությանը ներկայացնելով իրենց պաշտպանյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը:

© Sputnik / Asatur YesayantsՀայկազ Մակարյան
Айказ Макарян - Sputnik Արմենիա
Հայկազ Մակարյան

«Խոսքը ոչ թե դատավճիռը բողոքարկելու, այլ մարդուն խոշտանգելու, մարդուն վնասելու մասին է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայկազ Մակարյանը:

Իրավաբանը նաև վստահություն հայտնեց, որ Լևոն Հայրապետյանի գործի նկատմամբ հայաստանյան,ռուսաստանյան ու նաև աշխարհի խոշոր երկրների իշխանությունների ուշադրության շնորհիվ ազատազրկման դատապարտված գործարարը մինչև տարեվերջ կարող է ազատ կարձակվել:

«Քանի որ դատարանում Լևոն Հայրապետյանի մեղքը չի ապացուցվել, իրենք չեն կարող այդքան երկար ժամանակ օդի մեջ կախված պահել այդ ապօրինությունը: Վաղ թե ուշ պետք է ազատեն, որովհետև հանցանքը չի ապացուցվել,- ասաց Մակարյանը, —դատարանը վճիռ կայացրել է,բայց դատավճիռը կայացվել է սխալ»:

Մինչ իրավական գործընթացները կհասնեն իրենց վերջնական հանգուցալուծմանը, Հայրապետյանի դուստրը պատմեց, որ հայրն իրեն հեռախոսով ասել է, որ բանտից դուրս գալուց հետո վերադառնալու է Արցախ՝ շարունակելու կիսատ մնացած բարեգործական ծրագրերը:

Լրահոս
0