00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ջրից չոր դուրս գալ. վեց խորհուրդ Նարինե Աբգարյանից

© Sputnik / David GalstyanНаринэ Абгарян
Наринэ Абгарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հյուրերին, ինչպես նաև տեղի բնակիչներին կարող են օգտակար լինել հայտնի գրող Նարինե Աբգարյանի խորհուրդներն այն մասին, թե ինչպես փրկվել Վարդավառին, երբ ջուրն անդադար և ամենուրեք է տեղում` գլխիդ, պայուսակիդ մեջ և, նույնիսկ, ավտոմեքենայի սրահում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանում այսօր տոնում են Վարդավառը։ Տոնն այս եկեղեցական է ու լուսավոր խորհուրդ ունի, այն հոգևոր մաքրություն է խորհրդանշում։ Սակայն ոտքից գլուխ ջրված լինելը ոչ միայն տհաճ է, այլև տխուր հետևանքների կարող է հանգեցնել` կարող է փչանալ հեռախոսը, կարող են թրջվել փաստաթղթերը, առողջությանը վնասել։

Опасные стороны праздника Вардавар - Sputnik Արմենիա
Վարդավառ, թե՞ Հելոուին։ Ինչո՞ւ է տոնը սարսափի վերածվում

Ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը Հայաստանի հյուրերին մի քանի խորհուրդ է տվել` Facebook սոցցանցի իր էջում հուլիսի 22-ին հրապարակելով հրահանգների կարճ ցանկ, որոնք կօգնեն «ողջ մնալ» այդ օրը։

1. Այն ամենն, ինչ կարող է թրջվել կամ փչանալ՝ թողնում ենք հյուրանոցում. փաստաթղթեր, բջջային հեռախոս և պլանշետ, ֆոտոապարատ, բանկային քարտեր, դեմքի հարդարման պարագաներ և այլն։ Լավ կլինի՝ թղթադրամների փոխարեն ունենալ մանրադրամներ, որոնք ջրից չեն փչանա։ Թղթադրամներն, ինքներդ էլ հասկանում եք, հետո ստիպված եք լինելու չորացնել պատուհանագոգին` յուրաքանչյուր թղթադրամի վրա ծիրանի կորիզների մի մեծ կույտ դնելով։

2. Կարճ զգեստներ ենք հագնում` երկար թաց զգեստով այդքան էլ հարմար չի լինի քայլելը։ Կարելի է կրել շապիկ, շորտեր, սանդալներ, ավելի լավ կլինի հագնել սովորական լողափնյա կոշիկներ, քանի որ Հայաստանը մի մեծ լողավազանի է վերածվում։

Игра в обливание прямо в Лебедином озере в центре Еревана - Sputnik Արմենիա
Հայաստանը՝ ջրային տարերքի ներքո

3. Որոշ միամիտ մարդիկ կարծում են, որ եթե խնդրեն՝ նրանց չեն ջրի։ Հույսներդ կտրեք։ Հարյուր անգամ կջրեն, մի բան էլ վերևից կավելացնեն։ Այդ պատճառով խնդրելն անիմաստ է, միայն ժամանակ կկորցնեք։ Ջրի շիթերի միջով քայլեք հպարտ ու գլուխներդ բարձր` քթի տակ երկրի հիմնը երգելով։ Արդյունք չի լինի, բայց կարող եք ձեզ մի քիչ հայրենասեր զգալ։

4. Եթե որևէ մեկը ցանկանա այս օրը հյուրանոցից դուր չգալ, մթերքներ գնեք նախապես, քանի որ առաքիչներին նույնպես ջրում են։ Այնպես որ, եթե չեք ցանկանում թաց ժենգյալով հաց կամ խորոված համտեսել, նախապես գնեք։ Այդ օրը նույնիսկ մոտակայքի ռեստորաններից մեկում դուք կճաշեք ոտքից գլուխ թրջված` չոր հասնել որևէ տեղ, պարզապես, անհնար է։

Վարդավառին ընդառաջ Սևանի ափին բացվեց ևս մեկ հանրային լողափ - Sputnik Արմենիա
Վարդավառին ընդառաջ Սևանի ափին բացվեց ևս մեկ հանրային լողափ

5. Զգո՛ն եղեք։ Հինգերորդ հարկի պատուհանից դուրս նայելը վտանգավոր է` կջրեն վերևի հարկերից։ Միանգամից բոլորից։ Ջուրն այդ օրն ամենուրեք է` շքամուտքերում, պատշգամբում, և նույնիսկ, սեփական ավտոմեքենայի մեջ, եթե դուք չեք հասցրել արագ փակել պատուհանը։

6. Հիշե՛ք, Վարդավառի ժամանակ ամենաճիշտ վարքը ջրող մարդկանցից ոչ թե փախչելն է, այլ նրանց ի պատասխան ջրելը։ Համարվում է, որ ջուրն այդ օրը բուժիչ հատկություն ունի։ Այնպես որ, եկե՛ք կազդուրվենք միասին և վայելենք կյանքը։ Ուրախ տոն բոլորին։

Русская версия

Լրահոս
0