00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդավառ, թե՞ Հելոուին։ Ինչո՞ւ է տոնը սարսափի վերածվում

© planetaarmeniaОпасные стороны праздника Вардавар
Опасные стороны праздника Вардавар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդավառը Տիրոջ պայծառակերպության տոնն է։ Տրամաբանական է, որ այդ օրը պետք է ուրախանալ, և ինչպես ընդունված էր հին ժամանակներում, ջրի օգնությամբ մաքրվել մեղքերից։

Հայաստանցիներից շատերը սիրում են Վարդավառը, ամեն տարի ամռան շոգին անհամբեր սպասում այս օրվան` ուրախանալու և թարմանալու համար։ Սակայն, երբ զվարճանքն ագրեսիայի է վերածվում, ապա այն անցնում է խելամտության և լուսավոր տոնի սահմանները։

Վարդավառ թե «ջրցանների» խրախճանք

Փողոցում միմյանց ջրելիս երեխաներն ու մեծերը մոռանում են, որ մարդկանց հաճելի չէ աշխատանքի կամ այլ գործերով (խանութ կամ հյուր) գնալ թաց զգեստով։ Եվ եթե դու նույնիսկ հետդ փոխնորդ հագուստ ես վերցրել, դա ամենևին էլ չի փրկի իրավիճակը, չէ՞ որ ամեն ինչ թրջվել է։

Ամեն տարի հայաստանյան քաղաքների փողոցներում այդ օրը բոլոր ավտոմեքենաների սրահները թաց են։ Երբ տոնը վերածվում է բարբարոսության, այդ փաստն արդեն խոսում է դաստիարակության բացակայության մասին։

© planetaarmeniaՎարդավառի «վտանգավոր» կողմերը
Опасные стороны праздника Вардавар - Sputnik Արմենիա
Վարդավառի «վտանգավոր» կողմերը

Վարդավառը խաղ է, որը պետք է խմբերով, ընկերներով կամ ընտանիքով խաղալ. մաքուր օդին, սեփական տան բակում, հատուկ դրա համար հատկացված տարածքներում։ Օրինակ, Վարդավառի սիրահարների համար ամեն տարի Կարապի լիճը վերածվում է մեծ «լողավազանի»։

Հավանաբար, գեղեցիկ չէ մարդուն +40 ջերմաստիճանի ժամանակ սառը ջրով ջրելը։ Չի կարելի մոռանալ նաև այն մարդկանց մասին, որոնք կարող են քրոնիկ հիվանդություններ ունենալ։ Եվ նման «երջանիկ» ջրոցին նրանց համար կարող է ճակատագրական լինել։

© Sputnik / Asatur YesayantsՎարդավառի «վտանգավոր» կողմերը
Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Վարդավառի «վտանգավոր» կողմերը

«Կիսահեթանոսական ցնորք»

Հատկապես «աննրբանկատ» վերաբերմունք են դրսևորում դեռահասները, որոնք թաքնվում են տների, ավտոտնակների տանիքներին, փողոցի գողտրիկ անկյուններում կամ շքամուտքերում` սպասելով «զոհին» և «հարձակում» են իրականացնում՝ առանց գիտակցելու, որ խաղալ պետք է միայն մտերիմների հետ։

Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Վարդավառ` ջուր և վարդեր

Որոշ պատմաբանների ու գիտնականների կարծիքով՝ Վարդավառի տոնը կապված է Մեծ Պահքի հետ։ Լեգենդի համաձայն՝ երբ ջրհեղեղի ժամանակ Նոյը հանգրվանեց Արարատ լեռան վրա, իսկ հետո իջավ այնտեղից, այդ օրվանից սկսում է հայկական Նավասարդ ամիսը։ Ի հիշատակ ջրհեղեղի, Նոյն իր որդիներին կարգադրում է ջրել միմյանց։

«Ամենաթաց» տոնն անկախ իր քրիստոնեական բնույթից, նաև մի շարք հեթանոսական գծեր է պահպանել։

«Վարդավառ» բառը տարբեր նշանակություն ունի։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հիսուսի պայծառակերպության օրը նշանակել էր, հայկական տոմարի համաձայն, Նավասարդ ամսվա առաջին օրը (օգոստոսի 11-ին)։ Հենց այդ օրն էր նշվում հեթանոսական տոնը, արդյունքում տոնի որոշ տարրեր պահպանվեցին Հիսուսի պայծառակերպության ժողովրդական տոնախմբության ծիսակատարության մեջ։

Праздничное шествие к празднику Вардавар - Sputnik Արմենիա
Վարդավառ. խնձորի օծումից մինչև մաքրագործում

Այդ իսկ պատճառով պետք չէ մոռանալ, որ տոնը` տոն, բայց պետք է կարողանալ բարեկիրթ պահվածք դրսևորել։

Այդ կապակցությամբ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել լինել զուսպ և հարգել միմյանց։

«Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որը խորհրդանշում է կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարձ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ: Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փոխարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում»,- Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Русская версия

Լրահոս
0