00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրբապղծություն Սանահինում. արդյո՞ք վանքը կմնա ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցСредневековый монастырь Санаин
Средневековый монастырь Санаин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանդալիզմի չլսված դեպք է գրանցվել Х դարի հնագույն Սանահին վանական համալիրի տարածքում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Հին եկեղեցիների պատերի կամ պատմական այլ օբյեկտների վրա «Այստեղ եղել է Վասյան» ու նման գրությունները ոչ միայն խորապես վշտացնում են, այլև ուժեղ վրդովմունք առաջացնում։ Սովորաբար, դրանց հեղինակները ոչ միայն անգրագետ  են, այլև բավականին երիտասարդ։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն հայկական վանական համալիրներից մեկի տարածքում վանդալիզմի դեպքը խորապես ցնցում է ու մի շարք հարցեր առաջացնում։

Բլագովեսթ–ինֆո պորտալում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ներառված կառույցին վանդալիզմի պատճառով սպառնում է համաշխարհային ժառանգության կարգավիճակը կորցնելու վտանգը։ Ինչպես պարզվեց, Սանահին գյուղի բնակիչ Գագիկ Վերանյանը որոշել էր իր մահացած հորը` Վանեչկա Վերանյանին (այդպես է գրված շիրմաքարին), հուղարկավորել հենց Սանահին վանական համալիրի տարածքում` Զաքարյանների և Արգուտինսկիե–Դոլգորուկիե իշխանների շիրիմների հարևանությամբ, ընդ որում, տեղափոխելով երկու շիրմաքար։

Ванкский собор, Аранцванк или Паша-ванк – Собор Святых Отцов, впоследствии – Сурб Аствацацин (Пресвятой Богородицы) - армянский кафедральный собор, крупнейшее культовое сооружение старого Тифлиса. - Sputnik Արմենիա
Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

Խոսքը Х-ХIII դարերի Սանահին վանական համալիրի մասին է, որը գտնվում է ՀՀ Լոռվա մարզի համանուն գյուղում։ Համալիրը աշխարհի տարբեր երկրներից տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է գրավում և հայտնի է նրանով, որ այստեղի դպրատանը մանուկ հասակում սովորել է ականավոր հայ աշուղ Սայաթ–Նովան։ Sputnik Արմենիան փորձել է մանրամասներ պարզել տեղի ունեցած բարբարոսության վերաբերյալ։

Հուղարկավորության արարողությունն անցկացվել էր հունիսի 10-ին, սակայն սրբապղծության դեպքը վանահայր, աբեղա Ավետիք Սողոմոնյանը հայտնաբերեց միայն հուլիսի 2-ին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ հուղարկավորությանը մասնակցել են գյուղապետն ու Սանահինի պահակը (մահացածի բարեկամը), որը, սակայն, ոչ մի կերպ չէր արձագանքել Վերանյանի գործողություններին։

«Նրանք տեղի գերեզմանափորներին չէին վարձել, այլապես ես ամեն ինչից տեղյակ կլինեի։ Փոսն արգելված վայրում իրենց մարդիկ են փորել»,– ասում է աբեղան։

Վանահայրը հուղարկավորության  ժամանակ համալիրի տարածքում է գտնվել, սակայն չի նկատել, թե ինչ է տեղի ունենում, քանի որ գյուղի գերեզմանոցը շատ մոտ է գտնվում վանքի հնագույն գերեզմանոցներին։

«Ես կանգնած էի քիչ հեռու և նույնիսկ ակնարկեցի մահացածի բարեկամներին այն մասին, որ պետք է աղոթք հնչեցնել։ Հանգուցյալը մկրտված չի եղել, և արժեր գոնե աղոթք կարդալ, սակայն նրանք ձայն չհանեցին»,– ասաց վանահայրը։

Исторический центр Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսին պատրաստվում է աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնին»

Հատկանշական է, որ սանահինցիների մեծամասնությունը, ինչպես նաև Ալավերդի քաղաքի բնակիչները, մկրտված չեն և  անտարբեր են վերաբերվում եկեղեցական արարողություններին։

Ներկա պահին հանգուցյալի բարեկամները հասցրել են արդեն բետոնե շինություն կառուցել այդ տեղում։ Աբեղայի խոսքով՝ Վերանյանի գերեզմանոցը արագ էր կառուցվել։

«Ես երբեք չեմ տեսել, որ մարդիկ իրենց բարեկամների մահանալուց 7-10 օր հետո կառուցեն գերեզմանը։ Գուցե նրանց հասկացրել են, որ իրենց արածը կարող է հետևանքներ ունենալ։ Իսկ հիմա նրանք գոհ են և ասում են, թե քարե սալիկներ չեն տեղաշարժել»,– նշում է նա։

ՅՈՒՆԵՍԿՕ–ի կանոնակարգի համաձայն` եթե համաշխարհային ժառանգության շինության տարածքում որևէ նոր բան է կառուցվում, այն կարող է հանվել ցանկից։ Պաշտոնական հայց կազմակերպությունը Հայաստանին դեռ չի ներկայացրել։ Սողոմոնյանի խոսքով` իրավիճակն այսպիսին է. կամ վանքը հանում են ցանկից և զբոսաշրջիկների հոսքը կրճատվում է, կամ ապամոնտաժում կպահանջեն։

Այս գործի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և կատարվում է հետաքննություն։ Աբեղա Ավետիք Սողոմոնյանն ու այլ վկաներ արդեն տվել են իրենց ցուցմունքը։

Ինչպես հայտնել են Sputnik Արմենիային մշակույթի նախարարությունում, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղյակ է իրավիճակին և արդեն քննադատել է ոճրագործությունը` այն բարբարոսություն անվանելով։

Русская версия

Լրահոս
0