ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք) երկրաշարժ։ Այս մասին նշված է ԱԻՆ-ի կայքում։
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Արցախի տարածքում` Հադրութ քաղաքում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: