00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի օմբուդսմեն. «Նախագահի ընտրությունը Սահմանադրության կյանքի կոչումն է»

© Sputnik / Asatur Yesayants Рубен Меликян
Рубен Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահական ընտրությունն առաջին քայլն է պետական իշխանության նոր նորմերի ձևավորման ճանապարհին, կարծում է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահի ընտրությունն առաջին քայլն է նոր Սահմանադրության իրականացման ճանապարհին, Sputnik Արմենիային ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։

Նախագահի ընտրությունն անցկացվում է Ստեփանակերտում այսօր՝ հուլիսի 19–ին։ Հրավիրվել է Խորհրդարանի հատուկ նիստ, որի ընթացքում, առաջին հերթին, կներկայացվեն թեկնածուները, հետո կսկսվեն ընտրությունները։ Օրվա ավարտին հայտնի կդառնա Արցախի նախագահի անունը։ Նորընտիր նախագահը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։

«Դա առաջին գործընթացն է, որը 2017 թվականին ընդունված Սահմանադրության արդյունքը դարձավ։ Այդ քայլը Սահմանադրության իրագործումն է, ոչ ավելին»,– ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` Արցախի համար նախագահի ընտրությունը կարևորագույն իրադարձություն է, քանի որ դա պետական կառավարման նոր նորմերի ձևավորման ճանապարհին առաջին քայլ են։

Ինչ վերաբարում է ժամանակավոր նախագահի ընտրությանը ոչ թե համընդհանուր քվեարկությամբ, այլ Խորհրդարանի նիստով, նրա կարծիքով՝ դրանում ոչ մի զարմանալի բան չկա։

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի ընտրություններ. դեղագործն ընդդեմ իրավաբանի

«Այդ քայլն ընտրել է հենց ժողովուրդը 2017 թվականի փետրվարին` մասնակցելով հանրաքվեի»,– նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

Արցախի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել. Արցախի ներկա նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։

2017-ին ընդունված Սահմանադրությամբ Արցախն անցել է պետական կառավարման նախագահական համակարգի, այսուհետև պետության գլխին կանգնած է նախագահը: Նա ընտրվում է ժողովրդի կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Համաձայն գործող օրենսդրության՝ ԱՀ նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար և զինված ուժերի գերագույն հրամանատար: Նա նշանակում է վարչապետին և հաստատում է կառավարության կազմը:

Русская версия

Լրահոս
0