ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ամերիկացի դերասան, պոկերի սիրահար և վենչուրային կապիտալիստ Սեն Բիլզերյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ։
«Փողերը երբեք չեն քնում»,- լուսանկարը մակագրել է նա։
Օգտատերերից մեկը կատակել է. «Երկու վայրենիները»։
36-ամյա Բիլզերյանի Instagram-ի էջն ավելի քան 22.6 միլիոն հետևորդ ունի։