00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վիտեբսկ – 2017»–ի հաղթողը ուզում է Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում

Բաժանորդագրվել
«Վիտեբսկ – 2017» մանկական մրցույթի հաղթող Էրիկ Մկրտչյանը պատրաստվում է Հայաստանում ապրել։ Էրիկը ծնվել է Ուկրաինայում, ուր իր ծնողները տեղափոխվել են 80–ականների վերջին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակում անցկացվող «Վիտեբսկ-2017» միջազգային 15-րդ մանկական երաժշտական մրցույթի դափնեկիր, երիտասարդ երգիչ Էրիկ Մկրտչյանը ապագայում ցանկանում է ապրել և աշխատել Հայաստանում։ Ուկրաինայում բնակվող Էրիկը մրցույթում Հայաստանն էր ներկայացնում։

«Մայրս Ուկրաինա է եկել 1988 թվականի երկրաշարժից հետո, հայրս` արցախյան պատերազմի ժամանակ։ Այնտեղ նրանք հանդիպել են։ Մեր ընտանիքում երեք երեխա կա, ես մեծն եմ» – ասաց Էրիկը Sputnik Արմենիայի թղթակցին։

© Sputnik / Laura SarkisyanԷրիկ Մկրտչյան
Победитель детского музыкального конкурса Витебск-2017 Эрик Мкртчян - Sputnik Արմենիա
Էրիկ Մկրտչյան

Նա խոստովանեց, որ ապագայում ցանկանում է ապրել և աշխատել Հայաստանում։ Դրա մասին էր նաև երգը, որն Էրկինը կատարեց «Վիտեբսկ – 2017» երաժշտական մրցույթին։

Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը - Sputnik Արմենիա
Եվրատեսիլ-2017. Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը
Երիտասարդ երգիչը գրավեց ժյուրի սիրտը` հայտնի երգչուհի Վարվարայի գլխավորությամբ, ընդ որում` ոչ միայն ձայնային տվյալներով։ «Մենք բառերը չենք հասկանում, բայց փշաքաղվում ենք», – այսպես արձագանքեցին ժյուրիի անդամները «Հայրենիք» (երաժշտությունը` Էդգար Գյանջումյանի, բառերը` Ավետ Բարսեղյանի) երգի Էրիկի հուզումնալից կատարմանը։

Մյուս մրցութային կատարումը «This is a Man's World»  աշխարհահռչակ երգն էր։ Բացի առաջին մրցանակից նա նաև դրամական պարգև ստացավ` երեք հազար դոլարի չափով։ Էրիկը հայտնի դարձավ ուկրաինական «Голос. Дети» նախագծին մասնակցելուց հետո։ Նա նախագծի եզրափակիչ չհասավ իր դաստիարակի հետ վիճաբանության պատճառով։

«Դասարանցիներս սկսել են նախանձել ինձ, բայց ես չեմ ընկճվում։ Մանավանդ «Վիտեբսկ – 2017»–ում հաղթելուց հետո», – ասաց Էրիկը։

Էրիկը հույս ունի, որ ապագայում նրան հնարավորություն կընձեռվի Հայաստանը ներկայացնել մանկական «Եվրատեսիլում»։

«Սլավյանսկի բազար» մրցույթին մասնակցում էին երիտասարդ արտիստներ 21 երկրից։ Մրցույթի պայմաններով` նրանք իրենք էին երգերն ընտում` մրցույթին մասնակցելու համար։ Երկու մրցութային օրվա ընթացքում «Վիտեբսկ» համերգային դահլիճում ամենատարբեր ժանրերի կատարումներ հնչեցին` ջազ, ռոք, ֆոլկ, քնարերգական երգեր, երգ–ներկայացումներ։

Էրիկը ծնվել է 2005 թվականի օգոստոսի 22-ին։ Արդեն 7 տարի է` զբաղվում է վոկալով։ Վերջին չորս տարիների ընթացքում վոկալով է զբաղվում Խարկովի էստրադային վոկալի ստուդիայում։

Էրիկ Մկրտչյանը «Все мы дети твои, Украина» մրցույթի, «Kharkiv International Song Forum»–ի, «Жемчужины искусства» դափնեկիր է, «Новая Волна» մրցույթի կիսաեզրափակիչի մասնակից։

«Молодая Галичина» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Էրիկը դարձավ I մրցանակի դափնեկիր և այլընտրանքային ժյուրիի Գրան–պրիին արժանացավ։ Նա «Голос страны. Дети» համաուկրաինական հեռուստածրագրի կիսաեզրափակիչ է դուրս եկել (2016)։

Русская версия

Լրահոս
0