ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին, ժամը 09.57-ին վերսկսվել են հուլիսի 17-ին Դեբեդ գետում կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար:
Ժամը 10:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մեծ Այրում-Ալավերդի հատվածում քաղաքացին գետում դի է նկատել:
Նշենք, որ ԱԻՆ-ը նախօրեին ահազանգ էր ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը:
Պարզվել էր, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս էր եկել ափ, իսկ Ռ. Վ.-ն կորել էր գետում: