ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անկեղծացավ՝ երբեք չի մտածել, թե որն է լինելու իր հաջորդ գործունեության ոլորտը:
«Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞>>,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ մեր երկրում ընթացել են ընտրություններ: Հետևաբար Հայաստանն այսուհետև խորհրդարանական կառավարման երկիր է:
«Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու»,- ասաց Սարգսյանը:
Նա թեման փակեց կարճ ու կոնկրետ՝ այս սա է կարևորը: