00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք հայկական վարորդական իրավունքները վավեր կդառնան Ռուսաստանում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցC 1 июня вступил в силу запрет на работу для водителей, не имеющих российских прав
C 1 июня вступил в силу запрет на работу для водителей, не имеющих российских прав - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 1-ից արտասահմանյան վարորդական իրավունքներ ունեցող քաղաքացիները Ռուսաստանում պրոֆեսիոնալ վարորդ աշխատելու իրավունք չունեն։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. ԵԱՏՄ–ն փորձում է ռուսական շուկայում Միության երկրների վարորդների համար աշխատանքի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանն իրավունք ունի ներքին պահանջներ դնել որոշ մասնագիտությունների աշխատակիցների նկատմամբ, Sputnik Արմենիային են հայտնել ԵԱՏՀ–ում։

Հունիսի 1-ից օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող քաղաքացիներն այլևս իրավունք չունեն Ռուսաստանում պրոֆեսիոնալ վարորդներ աշխատելու։ Օրենքն ընդունվել է, որովհետև Ռուսաստանի ավտոճանապարհներին այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ ՃՏՊ–ներն ավելացել են։ Առանց ռուսական վարորդական իրավունքի վարելու թույլտվություն տալու պարագայում պաշտոնատար անձինք կտուգանվեն 50 հազար ռուբլու չափով։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի արգելքի հարցը կլուծվի

Ռուսական վարորդական իրավունք ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում պետք է այցելեն Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն և երեք քննություն հանձնեն` տեսական, մեքենա վարեն փակ հրապարակում և մեքենա վարեն քաղաքում։

Մոսկվայում աշխատող երթուղային տաքսու վարորդ Աշոտը ստիպված էր ռուսական նմուշի վարորդական իրավունք ստանալու համար ժամանակավորապես թողնել աշխատանքը։ Ինչպես ասում է Աշոտը, երթուղային տաքսիների բոլոր վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, ժամանակ են տվել։ Այժմ նրանք չեն աշխատում, կկարողանան վերադառնալ միայն այն ժամանակ, երբ փաստաթղթեր կունենան։

«Ես ինքս էլ դիմել եմ վարորդական իրավունքս փոխելու համար, մի քանի օրից կստանամ այն։ Դրանից հետո կկարողանամ աշխատանքի վերադառնալ», – ասում է Աշոտը։

Ռուսաստանում աշխատող հայ վարորդները նույն վիճակում են գտնվում, նրանք ևս սպասում են իրենց նոր վարորդական վկայականներին` աշխատանքի վերադառնալու հնարավորություն ունենալու համար։ Աշոտը պնդում է, որ քննությունը փորձառու վարորդի համար դժվար չէ, խնդիրը միայն ժամանակ գտնելն է։

Որոշ վարորդներ արդեն հասցրել են ռուսական վարորդական վկայականներ ստանալ և վերադառնալ աշխատանքի։

Նույնիսկ բելառուսցի վարորդներին, որոնց հուլիսի 1-ից պաշտոնապես թույլատրել են աշխատել իրենց վարորդական վկայականներով, գործատուները միևնույնն է ուղարկում են ռուսական նմուշի վարորդական իրավունք ստանալու համար, պատմում է Աշոտը։

Արդյո՞ք այդ հարցը պետք է քննարկվի Եվրասիական միության շրջանակներում, Sputnik Արմենիան փորձել է պարզել ԵԱՏՀ–ում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարցը հասարակական կարգին է վերաբերվում, իսկ դա ԵԱՏՄ–ի իրավասության մեջ չի մտնում։

«Սակայն հաշվի առնելով զարգացող խնդրի կարևորությունը, որոշում է ընդունվել ԵԱՏՀ խորհրդի քննարկմանը հանձնել Համաձայնագրի մշակման մասին որոշումը, որը հաշվի է առնելու վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև վարչական խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ու իրավապահ մարմինների հետ փոխգործակցության հարցը», – ասացին մամուլի ծառայությունում։

Вячеслав Володин - Sputnik Արմենիա
Հայկական վարորդական իրավունքները ՌԴ–ում կընդունվեն, երբ ռուսերենը ՀՀ–ում պաշտոնական կարգավիճակ ստանա

Ենթադրվում է, որ հարցը Խորհրդի որոշմանը կներկայացվի հուլիսին։

Sputnik  Արմենիայի հետ զրույցում ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանն իր հերթին պարզաբանեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի տարբեր ոլորտների վերաբերյալ որակավորման պահանջներ դնել, օրինակ, աուդիտորների, հաշվապահների և այլն։

Մյուս կողմից ԵԱՏՀ–ն ամեն ինչ անում է, ԵԱՏՄ երկրների աշխատողների համար լրացուցիչ սահմանափակումները վերացնելու համար։ Բելառուսն ու Ռուսաստանը Միության շրջանակում այդ հարցում առաջընթաց են արձանագրել, վերջերս նաև Ղրղըզստանի քաղաքացիների համար է պարզեցվել գործընթացը։ Պետդուման հուլիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որը Ղրղըզստանի և Բելառուսի քաղաքացիներին թույլ է տալիս Ռուսաստանում վարորդ աշխատել` չունենալով ռուսական վարորդական վկայականներ։

«Եթե հարցը լուծվի, ապա այն կլուծվի բոլորի համար, քանի որ օրենքում գրված է, որ այն հենց բացառություն է անում ԵԱՏՄ երկրների համար։ Այդ հարցը բարձրացվել է Հայաստանի և Ղրղըզստանի կողմից, մենք քննարկում ենք այն։ Ռուսաստանն արդեն որոշակի քայլեր արել է և հայտարարել է, որ հարցը լուծվելու է», – ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանում եկել են այն եզրակացության, որ բացառություն կարվի ԵԱՏՄ երկրների վարորդների համար։

«Այս օրենքն անցել է առաջին ընթերցմամբ, և մենք հույս ունենք, որ սեպտեմբերին այդ հարցը կլուծվի։ Օրենքում նշված է լինելու, որ այդ նորմը չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա», – ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ մի շարք մասնագիտություններ կան, որոնց ներքին սահմանափակումները ծառայությունների շուկային և աշխատանքային միգրացիային թույլ չեն տալիս զարգանալ։ Ենթադրվում է, որ ռուսական օրենքի գործածությունը կհետաձգվի մեկ տարով, այդ ընթացքում Համաձայնագիրը պետք է պատրաստ լինի։

Հ.Գ. Ավելացնենք, որ նյութի հրապարակման պահին, նոր տեղեկատվություն ստացանք։ Մասնավորապես, Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ հայկական վարորդական իրավունքները կարող են ընդունվել Ռուսաստանում այն բանից հետո, երբ ռուսաց լեզուն հանրապետությունում պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանա։

Русская версия

Լրահոս
0