Դմիտրի Կոսիրև, Sputnik.
Մտավոր կարողությունների մասին վերնագրի հեղինակը հենց նա է՝ Ռոդ Լիդլինը։ Եվ ահա թե ինչ պատմություններ է պատմում նա։
BBC-ում էի, իջնում էի վերելակով, բերանիս՝ ծխախոտ։ Վերելակում գտնվող կինը սկսեց հազալ ու ձեռքը քթի դիմաց թափահարել։ Իսկ ծխախոտը վառած չէր։
Դիմեք բժիշկի, նա կասի՝ կնոջ արարքը ինչպես է կոչվում։
Ռուսաստանում և հարևան երկրներում այդպիսի կանանց հաճախ չես հանդիպի։ Իսկ այնտեղ, որտեղ սկսել են պայքարել ծխելու դեմ, նրանց թիվը հազարների է հասնում։ Չէ՞ որ մանկուց են սկսում սովորեցնել։ Այնքան են սովորեցրել, որ հասցրել են հիմարության և նևրոզների, ինչպես նկարագրված է վերևում։ Ընդ որում՝ հիշեցնեմ՝ գիտականորեն ապացուցվել է, որ ծխախոտի ծուխը շրջապատի մարդկանց համար վնասակար չէ։ Իսկ այ նևրոզները վնասակար են։
Լիդլի երկրորդ պատմությունը: Քայլում է բացօթյա կայանատեղով, շուրջը մարդ չկա, ծխում է։ Հեռավոր անկյունից նրա ուղղությամբ մեքենա է սլանում։ Կտրուկ արգելակում է, մի կին է դուրս գալիս և ամբողջ ուժով բղավում․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր կողքի մարդիկ ծուխ են շնչում, նաև ես, իսկ ես քաղցկեղով հիվանդ եմ…»:
Կինը մոտ հարյուր մետր էր հաղթահարել՝ «ծխի գոտում» հայտնվելու և նյարդայնանալու համար։
Լիդլը հետևյալ կերպ է մեկնաբանում այս պատմությունը։ Կինը չի կարողանում զսպել զայրույթը, քանի որ տարիներ շարունակ առողջ ապրելակերպ վարելով՝ հիվանդացել է, իսկ ինչ-որ մարդ ծխում է և ակնհայտ առողջ է ու երջանիկ։ Ինչն անտանելի է։
Ծխելու վերաբերյալ զանգվածային հիստերիայի (հիմնականում անգլոսաքսոնական երկրներում) համար պատասխանատու են կոնկրետ մարդիկ։ Այս օրերին Մեծ Բրիտանիան նշում է իր հակածխախոտայհին օրենքի տասնամյակը, և այդ կոնկրետ մարդիկ իրենց հասանելիքը կստանան։ Խոսքը մի խումբ կանանց մասին է, որոնք ներառված են ASH — Action for Smoking and Health շարժման մեջ։
Եթե տասը տարի առաջ ծխելու արգելքի դեմ ոչ ոք ելույթ չէր ունենում, ապա հիմա այդօրինակ մարդիկ բնակչության մեծամասնությունն են կազմում։ Փաբերում ծխելն արգելեցին, և մարդիկ խմբերով հավաքվում էին նույն փաբերի շուրջ՝ փողոցներում։ 11, թե 12 հազար փաբ այդ պատճառով փակվեց։
Մի նորություն էլ բրիտանական Հալլ քաղաքից. բեռնատարի վարորդի են բռնել, որի բեռնախցիկը կրկնակի հատակ է ունեցել, որտեղ հայտնաբերվել է 10 միլիոն հատ սիգարետ։ Իսկական։ Եվ միայն մի բեռնատարն են կանգնեցրել, մնացածը շարունակում են երթևեկել։
Անգլիայում հարգում են կարգուկանոնը, լավ ոստիկանություն ունեն․․․ ճիշտ է, չէ՞։ Իսկ բեռնատարները շարունակում եմ գնալ-գալ։ Երևի այն մարդիկ, որոնք ուղարկում են այդ բեռնատարները, երկու ձեռքով կողմ են արգելքների պահպանմանը։