00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբգար արքան պարտվեց Տիգրան Պետրոսյանին ու Գրիգոր Լուսավորչին

© Sputnik / Asatur YesayantsАрмянские деньги
Армянские деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական դրամը գոյության 24 տարվա ընթացքում 5 փոփոխության է ենթարկվել։ 6-րդ փոփոխության մասին էլ արդեն հայտարարվել է։ Տնտեսությունը վատանում է, դրամը` գեղեցկանում։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ իշխանությունները հայկական դրամը փոխելու կամ նոր նմուշի թղթադրամներ թողարկելու անհրաժեշտության մասին հիշում են ամենածանր տարիներին, տնտեսական ճգնաժամերի ժամանակ։ Բավական է հիշել միայն, որ ազգային արժույթը ներդրվեց ցուրտ ու մութ տարիներին, 100 000-անոց թղթադրամը` համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում, երբ ՀՀ տնտեսությունն ավելի քան 14 %-անոց անկում գրանցեց։

Եվ դարձյալ դրամը նորացնելու մասին հայտարարությունը համընկավ ՀՀ տնտեսության գրանցած 0-ական մակարդակի աճի հետ։

ՀՀ ազգային արժույթը գոյության ընդամենը 24 տարվա ընթացքում այնպիսի փոփոխությունների է ենթարկվել, որ շատերն արդեն չեն էլ հիշում` ինչպիսին էր այն 2 տասնամյակ առաջ։

Ամեն ինչ սկսվեց 1993 թվականից, երբ ՀՀ կառավարությունը որոշեց շրջանառությունից հանել խորհրդային ռուբլին ու կոպեկը և դրանց փոխարեն շրջանառության մեջ դնել հայկական դրամն ու լուման։

Տպագրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, հատվեցին 10, 20, 50 լումայանոց և 1, 3, 5, 10 դրամանոց մետաղադրամներ: Մեկ դրամը հավասար էր 100 լումայի:

© Sputnik / Asatur Yesayants Հայկական դրամ
Армянские деньги - Sputnik Արմենիա
Հայկական դրամ

Բայց ազգային արժույթն այնքան արագ արժեզրկվեց, որ լումաներն ընդհանրապես դուրս եկան շրջանառությունից ու մոռացության մատնվեցին, իսկ թղթադրամների անվանական արժեքները 1 տարի անց հարկ եղավ մեծացնել` ներդնելով 500, 1000 և 5000 դրամ արժեքով թղթադրամներ։

1998-99 թթ.-ին հայկական դրամի տեսքը դարձյալ փոխվեց։ Թողարկվեցին 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, որոնց վրա պատկերված էին հայ մշակույթի ու գիտության անվանի գործիչները:

Марка, погашенная к 150-летию Аршака Фетвачяна - Sputnik Արմենիա
Արշակ Ֆեթվաճյանը և Առաջին հանրապետության թղթադրամները

Այս թղթադրամներից այսօր կիրառվում են միայն 1000, 5000 և 20000-անոցները, իսկ 50, 100, 500 դրամանոցները 2003թ.-ին փոխարինվեցին մետաղադրամներով։ Դրանք այսօր էլ չնչին փոփոխություններով շրջանառության մեջ են։

Վերջինը, որ ՀՀ-ում դրվեց շրջանառության մեջ, 100 000 անվանական արժեքով թղթադրամն էր` Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ի պատկերով։

Այն շրջանառության մեջ դրվեց 2009թ. օգոստոսի 24-ին` վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։

Տնտեսական ճգնաժամի ու ՀՀ տնտեսական ամենամեծ անկման տարում 100 000-անոցի անհրաժեշտությունը մեկնաբանվեց կատարվող խոշոր գործարքները սպասարկելու անհրաժեշտությամբ։ Չար լեզուները, սակայն, պնդում էին, որ այս թղթադրամն իրականում վարչապետի նվերն էր որդուն` Աբգարին։

8 տարի անց Աբգար արքայի պատկերով թղթադրամի մասին ԿԲ-ում նորից հիշեցին։ Այսօր այն արդեն անիմաստ է համարվում, քանի որ, ըստ պատասխանատուների, մեծ գործարքները մեր երկրում արդեն անկանխիկ են իրականացվում։

Հիշեցնենք` ՀՀ ԿԲ-ն հայտարարեց, որ 100 000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվի։ Իսկ շրջանառող 1000, 2000, 5000, 10 000, 20 000 և 50 000-անոցները կտպագրվեն նոր դիզայնով ու հայ արվեստի, գիտության ու սպորտի այլ հայտնիների պատկերներով։

1 000 դրամանոցի վրա պատկերված Եղիշե Չարենցին կփոխարինի Պարույր Սևակը, 2 000 դրամանոց թղթադրամի վրա կլինի Տիգրան Պետրոսյանը, 5 000-անոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանը տեղը կզիջի Կոմիտասին, 20 000-անոց թղթադրամի վրա Մարտիրոս Սարյանի փոխարեն կպատկերվի Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000-անոցի վրա սուրբ Էջմիածնի փոխարեն կպատկերվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Լրահոս
0