00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Թուրքիան ձևացնում է, թե ցանկանում է մեզ հետ հարաբերությունները բարելավել

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի իրական ձգտումը պետք է արտահայտվի ոչ թե հայտարարություններով, այլ շրջափակման դադարեցմամբ, հայ-թուրքական արձանագրությունի վավերացմամբ և Հայոց ցեղասպանությունը չընդունածների հետապնդմամբ, կարծում է փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թուրքական իշխող կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը այն մասին, որ Անկարան ցանկանում է լավացնել հարաբերությունները Երևանի հետ ընդամենը ձևականություն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում թուրքական իշխող «Արդարացում և զարգացում» կուսակցության անդամ Ռավզա Քավաքչի Քանը հայտնել էր, որ պաշտոնական Անկարան ցանկանում է Երևանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
Թուրքիան Ադրբեջանի հետ զորավարժություններով ոտնահարում է իր դաշնակիցների ջանքերը

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ձևական բնույթ է կրում, քանի որ Էրդողանի պահվածքն այլ բանի մասին է վկայում։ Եթե թուրքական կողմը ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել, նա պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, բացի սահմանը, չեղարկի 301 հոդվածը և հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսողների հետապնդումից», – ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` այդ ցուցակում է նաև Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության դադարեցումը։ Բոլոր այս քայլերը կարող էին իսկապես խթանել երկկողմանի հարաբերությունների բարելավմանը, կարծում է Շարմազանովը։

Սակայն փոխխոսնակը նշում է, որ թուրքական իշխանությունները` Էրդողանի գլխավորությամբ, ավելի են հեռանում երկկողմանի հարաբերությունների բարելավումից։

Թե ինչի հետ է կապված, որ նման հայտարարությունը հենց հիմա է հնչել, Շարմազանովը չգիտի։

«Հնարավոր է` թուրքերն ուզում էին դիվանագիտական ֆոն ստեղծել, չեմ կարող ասել։ Սակայն ով իսկապես ցանկանում է բարելավել, նա աշխատում է տվյալ ուղղությամբ։ Մենք դեռ չենք տեսնում շրջափակման, Ադրբեջանին աջակցելու և հակահայկական քաղաքականության դադարեցումը», – ասաց Շարմազանովը։

Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է»

Նա ընդգծեց, որ Թուրքիան պետք է դեմ առ դեմ դուրս գա սեփական պատմությանը և քրդական ու հայկական ծագում ունեցող պատգամավորներին ծեծի չենթարկի սեփական խորհրդարանում։

Տարեսկզբին Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին պատժել էին «ցեղասպանություն» բառի գործածման համար, նրան զրկել էին խորհրդարանի առաջիկա երեք նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Ավելի ուշ առաջարկվել էր զրկել նրան պատգամավորական մանդատից` «ազգային ատելության» բորբոքման համար։

Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից` Պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները կապված են, մասնավորապես, այն հանգամանքի հետ, որ Անկարան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին` ղարաբաղյան կարգավորման հարցում և Թուրքիայի սուր ռեակցիայով` Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանության ընդունման միջազգային գործընթացին։

Русская версия

Լրահոս
0