00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պավլիկ Մանուկյանը պահանջում էր դատարան բերել Արայիկ Խանդոյանին

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման գործով արտագնա դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանյալների և ամբաստանյալների ներկայության հայտարարեց, որ դատական նիստը 15 րոպեով ընդմիջվում է, որովհետև ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, դրա համար դատարան է հրավիրվել շտապօգնության ծառայության բրիգադը:

Դատական նիստերի դահլիճում չէին ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») և Գագիկ Եղիազարյանը:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռեր». ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ հաշվի առնելով, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, նա նիստերի դահլիճում չէ, սակայն դատարանի շենքում է՝ իր համար հատկացված տեղում:

Դատավորն ասաց նաև, որ Արայիկ Խանդոյանի խոշտանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, և դա քննության առարկա չպիտի դառնա:

«Պիտի դառնա քննության առարկա, որովհետև մեր պաշտպանյալները ծեծի են ենթարկվել, խոշտանգումների են ենթարկվել։ Երբ Դուք եղել եք նիստերի դահլիճում, նրանց ձայները լսելի են եղել, իսկ Դուք դրան ուշադրություն չեք դարձրել: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս նիստը Դուք չեք կառավարում: Դուք կաշկանդված եք այս գործով և Դուք չեք որոշումներ կայացնողը: Դրանից բացի, երբ ամբաստանյալներին հեռացնում եք նիստերի դահլիճից, մեկ ժամով ընդմիջում եք հայտարարում, դրանք պատճառաբանված չեն, չեք հայտնում՝ ինչո՞ւ եք գնում ընդմիջման: Սա հիմք է ենթադրում, որ գնում եք այնտեղ, զանգեր եք ստանում, հետևաբար, ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացնում, որովհետև այդ որոշումն էլ Դուք չեք կայացնում»,- ասաց Ղարագյոզյանը:

Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի ու Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ դատարանի դահլիճում է գտնվում ամբաստանյալներին դատարանի խցում խոշտանգելու օպերացիան ղեկավարած փոխգնդապետ Ղազարյանը, որը կասկածյալի կարգավիճակ ունի և իրավունք չունի շփվել տուժողի հետ: Նա դատարանից պահանջեց բացառել փոխգնդապետ Ղազարյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում:

«Դուք ասում եք, որ քրեական գործ կա, սակայն Դուք հասկանում եք, որ տվյալ անձն, ըստ երևույթին, կասկածյալի կարգավիճակ ունի, իսկ ամբաստանյալները պիտի ունենան տուժողի կարգավիճակ: Հիմա Դուք նրանց թողնում եք, որ իրար հետ մնան։ Գոնե Ղազարյանն իրավունք չունի այստեղ գտնվելու»:

Տեղից խոսեց նաև ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։ Նա ասաց, որ ցանկանում է տեսնել իր ընկերոջը՝ Արայիկ Խադոյանին. «Դու ոչինչ չես որոշում։ Ինչ ծեծել են ընկերոջս, տեղեկություն չունեմ նրանից, բերեք Արա Խանդոյանին»:

«Մանուկյան»,-ասաց դատավորը։ Ամբաստանյալն ընդհատեց նրա խոսքը. «Ի՞նչ Մանուկյան, իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ»:

«Ապարանցի Պավլիկ, նստի, ըստ հերթականության կքննենք»,-ասաց դատավորը:

Պաշտպանները նկատեցին, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցը պետք է քննարկեն նաև իրենց պաշտպանյալների հետ։ Բացի այդ, կան բացակա ամբաստանյալներ ու պաշտպաններ։

Այնուհետև դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեկ ժամով ընդմիջեց նիստը, սակայն պատճառները պաշտպաններին հայտնի չէր:

Հիշեցնենք, որ 2016 թ–ի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Աշոտ Պետրոսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին, Արմեն Լամբարյանին, Սեդրակ Նազարյանին, Կարո Եղնուկյանին, Խաչատուր Գիչյանին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություններ կատարելու համար:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:

Լրահոս
0