00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռեր». ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

© Sputnik / Asatur YesayantsЧлены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване
Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու շաբաթ շարունակ խմբի անդամները չէին հանձնում պարեկապահակային ծառայության շենքը։ Հունիսի 20–ին, ժամը 20։00–ին գրավված գնդի տարածքում մնացած խմբի 20 անդամները վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին։

31 հոգուց բաղկացած զինված խումբը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք ներխուժեց հունիսի 17–ի առավոտյան։

Հարձակումն, ըստ նախաքննական մարմնի, կատարվել է «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով, որով գործում որպես մեղադրյալ ներգրավված անձինք կոտրել են դարպասներն ու կից պարիսպը։ Ապա «իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգներով» «բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք»` պատանդ վերցնելով ու պահելով ոստիկանության աշխատակիցներին և բուժաշխատողներին:Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ են կատարել Վարդգես Գևորգյանն ու Մանվել Աթոյանը: Երկու շաբաթ շարունակ խմբի անդամները չէին հանձնում շենքը։ Հունիսի 20–ին, ժամը 20։00–ին գրաված գնդի տարածքում մնացած խմբի 20 անդամները վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին։

Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» գործով դատական 1-ին նիստը հետաձգվեց

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ խմբի անդամները hափշտակել են ՊՊԾ գնդի հաշվեկշռում գտնվող հրազենն ու ռազմամթերքը, իսկ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ–ի բանկոմատից հափշտակել են 14 808 000 դրամ։Ի դեպ, ըստ պաշտոնական վարկածի, բանկոմատից հափշտակված գումարից 300.000 –ը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի կոշիկների միջից։Գրավման ընթացքում սպանվել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մեկ ամիս անց` ուշքի չգալով մահացավ նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանը։ Հունիսի 30–ին դիպուկահարը սպանեց ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանին։  «Սասնա ծռեր» խումբը պատանդ էր վերցրել 11 մարդու, սկզբում` ոստիկանության յոթ ծառայողի, հետո` շտապօգնության չորս բուժաշխատակիցների։ Վերջին երկու բժիշկներն ազատ արձակվեցին հունիսի 30-ի լույս 31 գիշերը։

2017 թվականի մարտի կեսին մահացավ Արթուր Սարգսյանը, որը սնունդ էր մատակարարել զինված խմբի անդամներին։ 25 օր տևած հացադուլից հետո նա ազատ էր արձակվել խորհրդարանի պատգամավորների միջնորդության շնորհիվ, սակայն նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, և վիրահատությունից հետո նա մահացավ։ Ժողովուրդը նրան անվանեց «հաց բերող» Արթուր։

Ոստիկանությունը հրապարակեց «Սասնա ծռերի» ցուցակը` Պավել Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Մխիթար Ավետիսյան, Թաթուլ Թամրազյան, Վարդան Գերավետյան, Գևորգ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Արայիկ Խանդոյան, Սերգեյ Կյուրեղյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Գևորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Արամ Մանուկյան, Տիգրան Սարգսյան:

Խմբի 14 անդամները դատարանի առջև կանգնեցին հունիսի 8–ին, սակայն նիստը, դեռ չմեկնարկած, հետաձգվեց։Պատճառն այն էր, որ դատարանի դահլիճում աղմուկը չէր դադարում:Դատավորի՝ ոտքի կանգնելու հորդորին ի պատասխան «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին՝ պատճառաբանելով, որ իրենք այդ կառույցը դատարան չեն համարում, և իրենց ժողովուրդը պիտի դատի:

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 21-ին։

Լրահոս
0