00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրան 2017». փառատոնի մեկնարկից մինչև ԼԳԲՏ սկանդալ

© Sputnik / Асатур ЕсаянцОткрытие фестиваля "Золотой абрикос"
Открытие фестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնն այս տարի կառանձնանա բացօթյա ցուցադրություններով։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան»  XIV  միջազգային  կինոփառատոնի բացօթյա ցուցադրությունների աշխարհագրությունն ընդլայնվել է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Եթե մինչ այժմ բացօթյա ցուցադրությունները տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում:

ՄԵՆՔ. Նորից Ոսկե ծիրան - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան». ավանդույթը շարունակվում է

«Կարապի լիճն այս տարի կառանձնանա համր ֆիլմերի ցուցադրումով, ինչը պայմանավորված է վերջին շրջանում տվյալ ֆիլմերի նկատմամբ ցուցաբերվող հանրային հետաքրքրությամբ, ինչպես նաև Ազատության հրապարակում նախատեսված կինոցուցադրումներին չխանգարելու հանգամանքով: Կազմակերպիչները կներկայացնեն նաև մի շարք փառատոնային ֆիլմեր, նաև հոբելյարների`Երվանդ Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերը», – նշեց փոխքաղաքապետը։

«Ոսկե ծիրանը» չի անտեսի նաև երաժշտության սիրահարներին։ Հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս տարի փառատոնի ծրագրում իսկապես հիանալի ֆիլմեր կան։ Կազմակերպիչները խոստանում են, որ իսկական կինոյի տոն է լինելու։  Խաչատրյանի խոսքով` փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերը հանդիսատեսին մտորելու տեղիք կտան։

«Ոսկե ծիրանի» ծրագրից հանվել է ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ («Ծիրանի այգի» և «Լսիր ինձ»)։ ։

«Մեր գործընկերներից մեկը Կինոմիությունն է, որոնցից մենք դահլիճ չենք վարձում, այլ իրենք այդ ինֆորմացիոն ծրագիրը ցուցադրում են Կինոյի տանը: Մենք պայմանավորվել էինք Ռուբեն Գևորգյանցի հետ, ով վերջերս մահացավ: Ծրագիրը պետք է ցուցադրվեր և հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության կողմից: Նոր ղեկավարներն էլ հայտնեցին, որ իրենք այսպիսի սգի չեն կարող նման ծրագիր ցուցադրել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք չէին կարող Կինոմիությանը ստիպել, քանի որ դահլիճը չէին վարձում», – ասաց Խաչատրյանը` վստահեցնելով, որ միջադեպը փառատոնի վրա ստվեր չի գցի։

Բացման ֆիլմը կլինի հայ կինոյի նախահայրերից մեկի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշը», որի նկարահանման 90-ամյակը կբոլորի այս տարի: Ի դեպ, «Խասփուշը» համարվում է հայ կինոյի առաջին պատմահեղափոխական ֆիլմը: Հիշեցնենք, որ նախորդ «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ նույն հոբելյանական սկզբունքով փառատոնի հանդիսավոր բացմանը ցուցադրվեց Բեկնազարյանի «Զարեն»: Եվ ինչպես և Զարեի ցուցադրության ժամանակ, այս տարի նույնպես ֆիլմի դիտումը կընթանա Վահագն Հայրապետյանի կենդանի երաժշտության նվագակցությամբ:

XIV Международный кинофестиваль Золотой Абрикос - Sputnik Արմենիա
Ինչ ֆիլմեր են մրցելու «Ոսկե ծիրանի» համար

Փառատոնի փակման ֆիլմը կլինի Ջո Բերլինգերի «Բնաջնջման օրը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել «Տրայբեկա» միջազգային փառատոնի շրջանակում:

Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

«Միջազգային խաղարկային» մրցույթի ժյուրին կգլխավորի օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնը (Մեծ Բրիտանիա), ժյուրիի թվում կլինեն նաև կոլումբիացի Սիռո Գեռան, ռուս Ալեքսեյ Ֆեդորչենկոն և հունգարուհի Իլդիկո Էյնեդին: Վերջինն, ի դեպ, այս տարվա Բեռլինի կինոփառատոնի ամենահեղինակավոր մրցանակի՝ Ոսկե Արջի դափնեկիրն է:

«Վավերագրական» մրցույթում ժյուրիի անդամներն են ռեժիսորներ Յուջին Քորը (ԱՄՆ), Թոմ Ֆասարթը (Նիդեռլանդներ), Գրիգոր Հարությունյանը (Հայաստան), ինչպես նաև Միքելանջելո Մեսսինան (Կինոփառատոնի տնօրեն, Իտալիա) և Միմի Գյորգովսկան (Ֆիլմադարանի տնօրեն, Մակեդոնիա):

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում աշխատանքները կգնահատեն դերասանուհի Մարիամ դ'Աբոն, (Մեծ Բրիտանիա), ռեժիսորներ Դավիթ Սաֆարյանը (Հայաստան), Ֆադվիգա Նովակովսկան (Լեհաստան), ինչպես նաև Գագա Չխեիձեն (կինոփառատոնի տնօրեն, Վրաստան) և Յան Գերգերը (ծրագրի համադրող, Գերմանիա):

Լրահոս
0