00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ֆիլմեր են մրցելու «Ոսկե ծիրանի» համար

© Sputnik / Asatur YesayantsXIV Международный кинофестиваль "Золотой Абрикос"
XIV Международный кинофестиваль Золотой Абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագիրը հրապարակվեց, միջոցառման կազմակերպիչներին էլ խոսեցին ներկայայացված ֆիլմերի առանցքային թեմաների մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում 1100 հայտերից ընտրված 47 ֆիլմ կպայքարի հիմնական երեք մրցութային ծրագրերում, որոնցից 12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 16-ը` Միջազգային վավերագրական մրցույթում և 19-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեցին մրցույթային ծրագրերի համակարգողները` Միքայել Ստամբոլցյանը, Արա Խանջյանն ու Րաֆֆի Մովսիսյանը:

Փառատոնի համակարգողները կրկին անգամ կարևորեցին տարածաշրջանը ներկայացնող ռեժիսորների ֆիլմերը՝ Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Ուկրանինա: Վավերագրական մրցույթի համակարգող Արա Խանջյանը նշեց, որ չնայած ստացված բազմաթիվ հայտերին` որակյալ ֆիլմերի փնտրտուքները չեն դառնում ավելի դյուրին:

«Ֆիլմերը որակական իմաստով բավականին տարբերվում են իրարից, և մեծամասնությունն այդքան էլ փառատոնային ֆիլմեր չէր: Ինքնաքննադատության, ինքնագնահատման երևույթը մեր կինոմատոգրաֆիստների մոտ մի քիչ ցածր է, ընդհանրապես մեծ արվեստագետներն են ունենում ինքնաքննադատության լուրջ մոտեցում: Սա իմ անձնական կարծիքն է, բայց կարծում եմ, որ ինչ-որ թեմատիկ ու ժամանակային սահմանափակումներ պետք է լինեն: Կառաջարկեի ավելի ռադիկալ միջոց, այսինքն՝ սիմվոլիկ վճար ֆիլմը փառատոն ուղարկելու դեպքում, ինչը շատ փառատոներում ընդունված է: Այս դեպքում ամեն մեկն ինչ նկարում է, չի ուղարկի փառատոն»,- ասաց նա։

Միջազգային խաղարկային մրցույթի մասին խոսելիս` Միքայել Ստամբոլցյանը նկատեց, որ արդեն հերթական տարին է, որ նշմարվում է առանցքային մի թեմա՝ կնոջ ճակատագիրը։

«Կնոջ ճակատագրին անդրադառնում են ոչ միայն կին ռեժիսորները, այլ նաև՝ տղամարդիկ, և այսպիսով, որքան էլ զարմանալի է, կնոջ կերպարը դառնում է դոմինանտ տարբեր երկրներում: Ըստ երեւույթին, ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որոնց հանդեպ կանայք ավելի զգայուն են, և արվեստագետներն էլ դա զգալով՝ որպես կենտրոնական կերպար կանանց են բերում և նրանց միջոցով փորձում հասկանալ այդ գործընթացները»,- ասաց նա։

Այս տարվա ֆիլմերում մեկ այլ թեմա էլ կա` մարդը քաղաքականության մեջ: Որպես օրինակ Ստամբոլցյանը նշեց չեխական «Մասարիկ» և վրացական «Խիբուլա» ֆիլմերը։ Ի դեպ, Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ մի փոքր նախանձով է վերաբերվել վրացական կինոարտադրությանը, քանի որ դժվար է եղել ընտրություն կատարել լավ ֆիլմերի առատության մեջ:

Директор фестиваля Золотой абрикос Арутюн Хачатрян - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» կինոփառատոն. աչքի և հոգու խրախճանքին այս տարի երեք հոբելյան կգումարվի

Բացի նշվածներից, փառատոնի միջազգային մրցույթային ծրագրում ներառված է ևս 10 ֆիլմ, որոնց աշխարհագրությունը լայն է՝ Հնդկաստանից Կանադա:

Մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ խոսեց «Հայկական համայնապատկեր» ծրագրի մասին` նշելով պրեմիերաների առատության մասին, որոնք կազմում են ընդհանուր ծրագրի մոտ 80 տոկոսը:

«Ի սկզբանե, «Հայկական համայնապատկերի» նպատակն է եղել, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող, ստեղծագործող հայերին մի մրցույթի մեջ ընդգրկենք ու համագործակցության առիթներ ստեղծենք: Այս պահին էլ այս սկզբունքը կա, իսկ այս տարի մեզ համար բացահայտել ենք Քրիս Ավետիսյանին. նա շատ հայտնի կինոռեժիսոր է, որն ապրում է ԱՄՆ-ում»,- ասաց Մովսիսյանը` նշելով, որ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ընդգրկվել է 19 ֆիլմ:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը:

Ստորև ներկայացնում ենք ֆիլմերի ցանկը բոլոր մրցույթային ծրագրերում.

Միջազգային խաղարկային մրցույթ

Ազնիվ մարդը Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)
Անթեղ Զեքի Դեմիրքուբուզ (Թուրքիա)
Արաբիա Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
Դեռ մութ, դեռ լույս Սոֆի Գուայետ (Կանադա/Մեքսիկա)
Խիբուլա Գիորգի Օվաշվիլի (Վրաստան/Գերմանիա/Ֆրանսիա)
Մասարիկ Յուլիուս Շևչիկ (Չեխիա)
Սարաևոյի սգերգեր Ֆրեդ Քելեմեն (Բոսնիա և Հերցեգովինա/Գերմանիա)
Վարդապետի լռությունը Վիգեն Չալդրանյան (Հայաստան)
Վեսթերն Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա/Բուլղարիա/Ավստրիա)
Տատրակի բույնը Տարաս Տկաչենկո (Ուկրաինա)
Տիկին Յ.-ի ռեքվիեմը Բոյան Վուլետիչ (Բուլղարիա/Սերբիա/ Մակեդոնիա/Ռուսաստան/Ֆրանսիա)
Ցանկալի Դուրգան Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)

Միջազգային վավերագրական մրցույթ

Ամուսնական պատմություն Հելենա Տրժեշտիկովա (Չեխիա)
Արյուն և լուսին Տոմմազո Կոտրոնեի (Իտալիա)
Արևի քաղաքը Ռաթի Օնելի (Վրաստան)
Բելինդա Մարի Դյումոռա (Ֆրանսիա)
Բիրմայական պատմությունների ժողովածու Պետր Լոմ, Կորինե վան Էգեռաթ (Նիդեռլանդներ)
Գյուղացիներ Ցվետան Դրագնև (Բուլղարիա)
Դանիել Անաստազյա Դոմբրովսկա (Լեհաստան)
Դատավարություն Արա Մնացականյան (Հայաստան)
Դերդո մայրիկը և ընկուզենին Սերդար Օնալ (Թուրքիա)
Ժամանակի միջով Բեգո Մ. Սանտյագո (Իսպանիա)
Ինչո՞ւ է ծիծաղում պարոն Վ.-ն Յանա Փափենբրոք (Գերմանիա)
Կանգ առ և գնա Ռալֆ Քրոնաուեր (Գերմանիա/Իտալիա)
Ձյուն կար Թամարա Ստեփանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
Ջեֆրի Յանիլյիս Պերես (Դոմինիկյան Հանրապետություն)
Ուրվականների որս Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)
Քայլելու հմտությունը Մարչին Կոպեչ (Լեհաստան)

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմեր

Բրա՛վո, վիրտուոզ Լևոն Մինասյան (Հայաստան/Ֆրանսիա/Բելգիա)
Դոնալդը լաց էր լինում Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
Կյանք ու կռիվ Մհեր Մկրտչյան (Հայաստան)

Վավերագրական լիամետրաժ ֆիլմեր

Գալար Ջեֆ Գալուստյան (Հայաստան)
Լույսի ձայները Հրանտ Վարդանյան (Հայաստան)
Լույսի շողեր Վահե Խաչատրյան (ԱՄՆ)
Ձյուն կար Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
Ծնունդ Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
Դատավարություն Արա Մնացականյան (Հայաստան)

Կարճամետրաժ ֆիլմեր

Աղ ու հաց Արչասպետ Շերմազանյան (Հայաստան)
Կարմիր խնձորներ Գիորգի Սիխարուլիձե (Վրաստան)
Մուրադ Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան (Հայաստան)
Ջրագրություն Գոռ Մարգարյան (Գերմանիա)
Ջրի երեսին մնալ Էրիկ Շահինյան (ԱՄՆ)
Սիմոնի ճամփան Էդգար Բաղդասարյան (Հայաստան)
Ուր ենք գնում Գրիգոր Պողոսյան (Հայաստան)
Օտարականը Փանոս Աբրահամյան (Լիբանան)
Կառույցը փտած է, ընկեր Գարինե Թորոսյան (Հայաստան)
Նա ասաց մայրիկ Արսեն Աղաջանյան (Հայաստան)

Լրահոս
0