ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում hուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով:
Հուլիսի 7-ի կեսօրից հետո Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կանխատեսվում է 32-34, իսկ գիշերային ժամերին՝ 17-19 աստիճան տաքություն: