ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Այսօր առավոտյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենան «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները, իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին՝«Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմի», Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle և այլ մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։