ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Բաքվի սադրանքների զոհերի լուսանկարների հրապարակումը «Ադրբեջան» կոչվող քարոզչամեքենայի ցինիկ և անմարդկային բնույթի վկայությունն է։ Թվիթերյան իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ ղարաբաղյան կողմը հայտնել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկու քաղաքացի է զոհվել, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Պաշտոնական Ստեփանակերտը վստահեցնում է, որ Բաքուն կենդանի թիրախ է դարձրել սեփական հանրությանը։
Publication of photos of victims of #Baku's provocation is proving the cynical & inhuman nature of #Azerbaijan|i propaganda machine. Insane.
— Tigran Balayan (@tbalayan) 5 июля 2017 г.