00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգլիական Պրեմիեր լիգա. Ո՞վ և ո՞ւր է ուզում տեղափոխվել (մաս II)

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցФутбол. Чемпионат Европы - 2016. Матч Словакия - Англия
Футбол. Чемпионат Европы - 2016. Матч Словакия - Англия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Armenia-ի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը մինչև ֆուտբոլային 2017/18 մրցաշրջանի մեկնարկը պարբերաբար անդրադառնում է ֆուտբոլային թոփ երկրներում հնարավոր ու կայացած տրանսֆերներին և թիմերի առաջընթացի հնարավորություններին։

Պրեմիեր լիգայի 2016/17 թվականների մրցաշրջանի անհաջողակներից մեկը Լոնդոնի «Արսենալն» էր: Վերջին 20 տարվա ընթացքում թիմը չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակել:

Որպես մխիթարություն Արսեն Վենգերի ու նրա ֆուտբոլիստների համար եղավ հաղթանակը Անգլիայի գավաթի խաղարկությունում: Այս հաղթանակը Եվրոպայի լիգայում հանդես գալու հնարավորություն տվեց, բացի այդ դարձավ ռեկորդային՝ 13-րդը «Արսենալի» համար:

Английская Премьер-лига. Кубок - Sputnik Արմենիա
Անգլիական Պրեմիեր լիգա. Ո՞վ և ո՞ւր է ուզում տեղափոխվել (շարունակելի)

Բայց «Արսենալի» երկրպագուների համար հաղթանակը Անգլիայի գավաթի խաղարկությունում շատ բարձր արդյունք չի համարվում: Թիմն Անգլիայի չեմպիոնի տիտղոսը վերջին անգամ նվաճել է 2004 թվականին, ու վերջին մի քանի տարվա ընթացքում անընդհատ հնչում են Արսեն Վենգերին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու առաջարկությունները:

Անկասկած հիմնական պատճառը թիմի արդյունքներն են: Առաջնությունների ընթացքում «Արսենալը» չի կարողանում կայուն խաղ ցուցադրել: Վենգերին չի հաջողվում առանց առանցքային խաղացողների վնասվածքների անցնել ֆուտբոլային մարաթոնը: Եվ այդ պատճառով հիանալի խաղերին, շատ հաճախ հաջորդում են ձախողումները: Պրեմիեր լիգայում հինգերորդ տեղը զինագործների համար անընդունելի արդյունք է: Թիմն իրենից բարձր տեղ զբաղեցնող մրցակիցներին զիջում է արդյունավետությամբ ու բոլորից շատ գնդակ է բաց թողել:

Չիլիացի Ալեքսի Սանչեսը, ստանձնելով առաջատարի դերը, չի կարողանում «միայնակ» առաջ տանել թիմին: Իհարկե, վերջին երկու տարվա ընթացքում եղել են տրասնֆերներ, բայց Թյերի Անրիի ու Պատրիկ Վիեյրայի նման խաղացողներ «Արսենալում» առայժմ չկան:

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ո՞վքեր կարող են համալրել «Արսենալի» կազմը: Նախևառաջ ամենախոշոր ձեռքբերումը կլինի Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետի տեղափոխությունը: Ընդ որում` «Արսենալի» համար ռեկորդային գումարով՝ 52 մլն ֆունտ: Այսինքն ունենալով Օլիվյե Ժիռույին, Դենի Ուելբեկին` միևնույնն է` կենտրոնական հարձակվող է ձեռք բերվում:

Համացանցում կային տեղեկություններ, որ «Արսենալը» 125 միլիոն ֆունտ է պատրաստվում առաջարկել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար: Սակայն առայժմ այդ լուրերը պաշտոնական կարգավիճակ չեն ստանում, բացի այդ էլ «Արսենալին» շատ դժվար կլինի մրցակցել այլ հզոր ակումբների հետ (առաջին հերթին դա վերաբերում է Մադրիդի «Ռեալին»), որոնք նույնպես ցանկանում են իրենց կազմում տեսնել ֆրանսիացի տաղանդին: Գումարած այս ամենին դեռ հարց է` արդյո՞ք Մբապեն ուզում է տեղափոխվել «Արսենալ»: Իսկ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմն էլ նշել է, որ ամեն ինչ կանեն Մբապեին իրենց թիմում պահելու համար:

Եվս մեկ որպես հավանական տեղափոխություն հնչում է Ռիյադ Մահրեզի տեղափոխությունը «Լեսթերից»: Ալժիրցի ֆուտբոլիստը երկար սպասեց «Բարսելոնայի» հրավերին ու, չստանալով այն, հիմա մտածում է այլ թիմ տեղափոխվելու մասին ու դեմ չէ «Արսենալի» կազմը համալրելուն: Լյակազետն ու Մահրեզը, իհարկե, կարող են ուժեղացնել «Արսենալի» խաղը: Պարզ է, որ թիմում կբարձրանա մրցակցությունը: Չէ՞ որ «Արսենալի» կազմում հիմա էլ կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բայց, արդյո՞ք Վենգերին կհաջողվի թիմը համալրել առանց կորուստների:

Մասնավորապես Էկտոր Բելյերինի հեռանալու մասին շատ խոսակցություններ կան: Իսկ երիտասարդ իսպանացին նախորդ մրցաշրջանում շատ լավ տպավորություն թողեց: Բելյերինով հետաքրքրված է «Բարսելոնան»: Չի բացառվում, որ եթե ձախողվի Կիլիան Մբապեյի տրանսֆերը «Արսենալ», ապա լոնդոնյան թիմը իր հայացքն ուղղի դեպի Անտոնի Մարսիալը, որը այնքան էլ «լավ» չի զգում իրեն «Մանչեսթեր Յունայթեդում»:

Անկախ ամեն ինչից, «Արսենալին» ու Արսեն Վենգերին ինչ-որ մի նոր բան է հարկավոր անել: Լոնդոնյանի թիմի խաղային ձեռագրում շատ բան չի փոխվել, բայց «Արսենալի» խաղը կորցրել է իր «փայլը»: Միգուցե այս առաջնությունում հնարավոր կլինի հղկել սխալները ու արդեն ոչ միայն որպես հավակնորդ խաղալ, այլ իրական մրցակից դառնալ Անգլիական Պրեմիեր լիգայի տիտանների հետ պայքարում: Չէ՞ որ «Արսենալը» հենց այդպիսի թիմ է եղել: Տեսնենք, ցույց կտա ժամանակը: (Շարունակելի)

Русская версия

Լրահոս
0