00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգլիական Պրեմիեր լիգա. Ո՞վ և ո՞ւր է ուզում տեղափոխվել (շարունակելի)

© Michael Regan/GettyАнглийская Премьер-лига. Кубок
Английская Премьер-лига. Кубок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլային գալիք մրցաշրջանին ընդառաջ ակտիվանում է ակումբների աշխատանքը տրանսֆերային շուկայում: Անգլիական Պրեմիեր լիգայում արդեն կան կայացած տրանսֆերներ, բայց շատ տեղափոխություններ էլ դեռ պաշտոնական կարգավիճակ չեն ստացել:

Բնական է, որ երբ այս կամ այն ֆուտբոլիստը փոխում է ակումբը, լրատվամիջոցները սկսում են անդրադառնալ հիմնականում այսպես ասած «մեծ» տրանսֆերներին: Պոլ Պոգբայի 105 միլիոնանոց տրանսֆերային ռեկորդը կգերազանցվի՞, թե ո՞չ: Փորձենք հետևել տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին Անգլիայում:

Անգլիական Պրեմիեր լիգան, իրոք, առանձնահատուկ մրցաշար է: Անգլիացիները կարողացել են ֆուտբոլը վերածել շոուի, ու բացի այդ էլ Անգլիայում, ինչպես ոչ մի այլ ֆուտբոլային թոփ երկրում, չեմպիոնական տիտղոսի համար պայքարում է ոչ թե երկու կամ երեք թիմ, այլ` կրկնակի շատ:

Մրցաշրջանի ավարտից հետո հաջողության չհասած թոփ թիմերը սկսում են, կոպիտ ասած, արդարանալ. «Չունեինք համապատասխան խաղացողներ բոլոր օղակներում, վնասվածքներն էին շատ, մրցավարները սխալվեցին, մարզիչը չկարողացավ և այլն»:

Սա արվում է հիմնականում դժգոհ երկրպագուների համար: Անհաջողությունների իրական պատճառները բոլորից լավ գիտեն հենց իրենք մարզիչներն ու ակումբների ղեկավարները:

Футбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия - Sputnik Արմենիա
Ռուսաստանն առանց խնդիրների կարող է անցկացնել նաև աշխարհի առաջնությունը

Պրեմիեր լիգայի 2016/17 առաջնության ավարտից հետո լավագույն քառյակից դուրս մնացին բոլորից շատ չեմպիոնական տիտղոս նվաճած «Մանչեսթեր Յունայթեդը» և բոլորից շատ գավաթակիր դարձած «Արսենալը»: Լավ, ինչո՞ւ, չէ՞ որ միայն երկու խաղացողներ ձեռք բերելու համար (Պոլ Պոգբա և Հենրիխ Մխիթարյան) մանկունյանցիները ծախսեցին 147.5 միլիոն եվրո` չհաշված, որ Զլատան Իբրահիմովիչն էլ տեղափոխվեց Անգլիա ազատ խաղացողի կարգավիճակով: Էլ չենք ասում մյուս տրանսֆերային գումարների մասին: Բայց ի՞նչ ստացվեց: Եթե «Յունայթեդը» չհաղթեր Եվրոպայի լիգայի խաղարկությունում, անցած մրցաշրջանը կատարյալ ձախողված կհամարվեր թիմի համար:

Ժոզե Մոուրինյոն անընդհատ նշում էր, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ շտկվելու է, ու թիմը պայքարելու է չեմպիոնական տիտղոսի համար: Իսկ այդ ընթացքում մանկունյանցիների խաղը շարունակում էր մնալ անհասկանալի ու ոչ դիտարժան: Եթե նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել էր Եվրոպայի լիգայի միջոցով, ստացվեց: Բայց իրականում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը նախորդ մրցաշրջանում հեռու էր լավը կոչվելուց: Ի՞նչ է արվում այս վիճակը փոխելու համար:

Ժոզե Մոուրինյոն արդեն դժգոհում է տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» վարած քաղաքականությունից: Իբրահիմովիչի հեռանալուց ու Ռունիին էլ պահեստային դարձնելուց հետո Մոուրինյոյին, իհարկե, հարկավոր է գոլ խփող ֆուտբոլիստ: Տեղին է հիշել «Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա » երգը:

Հիմա խոսվում է շատ տեղափոխությունների մասին: Անտուան Գրիզմանը, երկարաձգելով իր պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ, վերջ դրեց Անգլիա տեղափոխվելու մասին տարածվող լուրերին: Այս պահին էլ անընդհատ շեշտվում են Ալվարո Մարատայի, Խամեսի անունները: Ի դեպ, այս տրանսֆերները հնարավոր են, քանի որ Մորատան և Խամեսը խաղային շատ ժամանակ չեն ստանում «Ռեալում»: Խոսվում է Հարի Քեյնի տեղափոխման մասին: Դժվար է ասել` արդյոք «Տոտենհեմը» բաց կթողնի իր գլխավոր ռմբարկուին հիմնական մրցակիցներից մեկի ճամբար, թե ոչ: Ռոնալդուի տեղափոխվելն էլ «Ռեալից» առայժմ հնչում է որպես լեգենդ, չնայած ինչպես ասում են՝ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եղան նաև լուրեր, որ «Յունայթեդը» պատրաստ է 200 միլիոն վճարել Նեյմարի տեղափոխման համար: Այ այս դեպքում կարելի է ասել՝ չեմ հավատում կամ երբ որ եղավ թող…

Մի բան պարզ է ու հաստատ: Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը կիսվեց՝ մինչև Ֆերգյուսոնը և Ֆերգյուսոնից հետո: «Հետոյից» հետո առայժմ ուրախանալու շատ առիթներ չեն եղել: Բայց հուսանք, որ աշխարհի լավագույն ակումբներից մեկը նոր մրցաշրջանում նոր հաղթանակներ կունենա և այդ գործում իր մեծ ներդրումը կունենա մեր հավաքականի ֆանտաստիկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Sputnik Արմենիան մինչև մրցաշրջանի ավարտը շարունակելու է անդրադառնալ Պրեմիեր լիգայի թեմային։

Լրահոս
0