00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզը թել պանիր էր սիրում, իսկ հյուրախաղերից միշտ ինչ–որ խաղալիք էր բերում

© Sputnik / И. Гневашев / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале
Вахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա երեխայի նման պարզ և մաքուր էր ամբողջ կյանքում։ Նրա տաղանդը, հոգին պայծառ ու արևային էին, դրա համար էլ երկրպագուները Ֆրունզիկին կնքեցին Մհեր։ Ու հանճարեղ դերասանն ունեցավ 2 անձնագիր, մեկում Ֆրունզիկ էր, մյուսում` Մհեր։ Այսօր տաղանդավոր ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի կամ Ֆրունզիկի ծննդյան օրն է։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ֆրունզիկի տաղանդավոր կողմերը բոլորովին այլ ռակուրսից՝ չլսված փաստերով, ներկայացնում է  Sputnik Արմենիան։

Քչերը գիտեն, որ մեր գործընկեր, փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Աշոտ Գևորգյանը նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ Մարմնավորել է Ալբերտ Մկրտչյանի կերպարը։ Մեզ հետ զրույցում նա հանճարեղ դերասանի մեջ հոգեբանի կարողություններ բացահայտեց։

Актер Фрунзик Мкртчян в фильме Танго нашего детства - Sputnik Արմենիա
«Հանիր գլխարկդ». Ինչու՞ է Ֆրունզիկը զրկվել գլխարկից երաժշտության պատճառով

«Նկարահանման առաջին օրվա գիշերը մենք երկուսով զրուցում էինք։ Հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ էր ասում, բայց դա ինձ համար անցումային էր, ճակատագրական։ Հաջորդ օրն առավոտյան նկարահանում էին այն տեսարանը, երբ Մհեր Մուշեղովիչին բանտ են տանում, ես ծխում եմ ընկերներիս հետ, հայացքները հանդիպում են իրար։ Մասսայական տեսարան էր, բարդ էր, բայց երկու դուբլից ստացվեց։ Բոլորը բացականչեցին` ինչ շնորհքով տղա ես։ Ես եկա հյուրանոց, մենակ պառկեցի ու հասկացա` ինչ հրաշք է գործել այդ մարդը։ Հասկացա, թե ինչ մեծություն է նա, ինձ այն գիշեր նախապատրաստել էր, իսկ ես չէի զգացել»,– պատմեց, Աշոտ Գևորգյանը։

Նա ավելի շատ տխուր մարդ էր, տրագիկ ու իմաստուն։ Այդ կարծիքն ունի այսօր տարիների խորքից մեր զրուցակիցը։ Նկարահանումից հետո Աշոտ Գևորգյանն ու Մհեր Մկրտչյանը լավ ընկերներ են դարձել, միասին հաց կիսել։ Թե ինչ սովորություններ ուներ հանճարեղ դերասանը, ինչ էր սիրում, ինչ չէր սիրում՝ Գևորգյանը պատմեց.

«Սիրում էր թելով պանիր ուտել։ Լինելով պատերազմական տարիներն ապրած մարդ` Ֆրունզիկը լավ գիտեր հացի գինը։ Մի հացի կտոր ընկներ գետնին, անպայման կվերցներ ու կասեր` հացին պիտի հարգեք, որ հացն էլ ձեզ հարգի։ Այդ սև հացի ու թել պանրի մեջ մեկ էլ գալիս էր տիեզերական անծայրածիրության այնպիսի փիլիսոփայության, արվեստի քննարկումների…Շատ հետաքրքիր զրուցակից էր, պատմություններ պատմելու գիտակ էր»,– հիշեց Աշոտ Գևորգյանը։

Գևորգյանը Ֆրունզիկին հիշում է  որպես մոնումենտալ, համամարդկային կերպար։

«Նա կարծես այս մոլորակի հերթապահը լիներ. վերևից նայում էր, թե ինչ է կատարվում։ Իսկ նրա հումորը մտածել տվող հումոր էր։ Նրա մեջ նաև շատ մանկություն կար։ Դա նկատվում էր բացատրելու մեջ, այնքան պարզ էր նրա բացատրության ձևը, որ բոլորին հասկանալի էր։ Էլ չեմ ասում ազնվությունը, մաքրությունը։ Եվ, որ ամենակարևորն է՝ նա մանկական պարզությամբ էլ աշխարհին էր նայում»,– պատմեց մեր զրուցակիցը։

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Գևորգյան
Ашот Геворгян  - Sputnik Արմենիա
Աշոտ Գևորգյան

Մեծ և փոքր երեխա. այդպես է բնորոշում Մհեր Մկրտչյանին նրա քրոջ որդին` Էդգար Բադալյանը։

«Երբ հյուրախաղերից վերադառնում էր, հետն, անպայման, ինչ–որ խաղալիքներ էր բերում։ Մի անգամ, հիշում եմ, աղունիկ, որը թռչում էր, նա բերել էր արտասահմանից, միասին պատուհանից բաց էինք թողնում այդ աղունիկին, շրջում էր ու հետ գալիս»,– ժպիտով հիշեց Բադալյանը։

Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն ամեն տարի նա գալիս է Կոմիտասի անվան պանթեոն ու խնկարկում, ծաղիկներ խոնարհում։ Մի գաղտնիք էլ մեզ հետ զրույցում բացահայտեց`ամեն անգամ խոսում է Ֆրունզի հետ, համոզված է, որ նա վերևից նայում է, հետևում իր յուրաքանչյուր քայլին։

Մհեր Մկրտչյանն իր տաղանդով ու անսպառ «աստղով» մտավ յուրաքանչյուրի տուն ու սրտեր։ Ընդ որում` նրա համբավը դուրս եկավ Հայաստանի սահմաններից։ Ով ճանաչում էր Ֆրունզիկին կամ դիտում նրա մասնակցությամբ ֆիլմերն, անմիջապես սիրահարվում էր. անմոռաց։

Sputnik  Արմենիայի թղթակիցները դիմավորեցին Գիա Կանչելիին - Sputnik Արմենիա
«Միմինոյի» մեջ Դիլիջանի ջրի մասին դրվագն ամենևին էլ հայի մտածածը չէ

Ոչ ոք չէր պատկերացնի, որ Մհեր Մկրտչյանը կդառնար հանրահայտ դերասան։ Փոքր տարիքում նա ամաչում էր, որ մեծ քիթ ունի։ Կարճ անցավ, մեծ քիթ ունենալուն նա հումորով վերաբերվեց։ Մի առթիվ ասել է. «Ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ, թե ինչու են ուրիշների քթներն այդքան փոքր»։

Թատերական ուղին Ֆրունզը սկսեց ծնողներից գաղտնի խմբակ հաճախելով։ Հայրը չէր համակերպվում այն մտքի հետ, որ տղան կարող  է դերասան դառնալ։ Բայց բավական էր մի անգամ տեսնել որդու խաղը և կարճ ու կոնկրետ ասաց` շատ լավ խաղացիր, համոզիչ էր։

Ապագա դերասանին գրկաբաց ընդունեցին թատերական ինստիտուտում։ Որքան էլ նրա մասնագիտական ուղին փառահեղ էր, բայց Ֆրունզիկին անվանում էին ուրախ և տխուր դերասան։

Մհեր Մկրտչյանի տաղանդի մասին հետաքրքիր լուծումներ կան ռեժիսոր Հայկ Օրդյանի` «Կյանքը ժապավենի վրա» վավերագրական ֆիլմում։

Լրահոս
0