00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն առանց խնդիրների կարող է անցկացնել նաև աշխարհի առաջնությունը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия
Футбол. Кубок конфедераций-2017. Матч Камерун - Австралия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 2-ին վերջնագիծը հատեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: Մրցումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև թիմերի ցուցադրած խաղի վերաբերյալ Sputnik Արմենիային կարծիք է հայտնել «Արարատ - 73»-ի լեգենդար հարձակվող Էդուարդ Մարգարովը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Էդուարդ Մարգարովը հայ եզակի ֆուտբոլիստներից է, որը մասնակցել է ֆուտբոլային համաշխարհային մակարդակի մրցումների: 1966 թվականին նախկին Խորհրդային Միության հավաքականի կազմում Մարգարովը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այդ մրցաշարը համեմատելով Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հետ` Էդուարդ Մարգարովը նշեց, որ նախևառաջ զգացվում էր ժամանակի շունչը: Այն ժամանակ էլ մարդիկ շատ էին հետաքրքրված ֆուտբոլով, բայց այսօր խաղերն անցկացվում են բոլորվին այլ մակարդակի մարզադաշտերում, բացի այդ, ֆուտբոլն է այլ:

«Ռուսաստանը որպես կազմակերպիչ երկիր շատ բարձր մակարդակի մրցաշար անցկացրեց: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, իհարկե, ավելի քիչ թիմեր են մասնակցում, քան աշխարհի առաջնությունում: Կարելի է ասել` սա աշխարհի փոքր առաջնություն էր: Բայց միևնույնն է` ամեն ինչ շատ լավ էր: Ոչ ստադիոններում, ոչ ստադիոնների մերձակայքում, ոչ էլ քաղաքներում, որտեղ անցկացվեցին խաղերը, ոչ մի միջադեպ չգրանցվեց: Սա նշանակում է, որ Ռուսաստանում ֆուտբոլային տոն էր, ու աշխարհի տարբեր ծայրերից եկած երկրպագուները հիանալի ժամանակ անցկացրին` միաժամանակ աջակցելով իրենց թիմերին»,- նշեց Մարգարովը:

Այն հարցին թե, Ռուսաստանը կկարողանա բարձր մակարդակով կազմակերպել ու անցկացնել նաև աշխարհի 2018 թվականի առաջնությունը, Մարգարովը համոզված նշեց, որ Ռուսաստանն առանց խնդիրների կանցկացնի նաև մունդիալը:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը փորձ էր բոլոր ծառայությունների համար: Ճիշտ է` 2018 թվականի մունդիալին մասնակցելու են չորս անգամ շատ թիմեր, քան Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

«Բայց ռուսներն ամեն ինչի պատրաստ են, ու չեմ էլ կասկածում, որ մեկ տարի անց հիանալի մրցաշար է լինելու»,- ասաց Մարգարովը:

Футбол. Кубок конфедераций-2017. Церемония награждения - Sputnik Արմենիա
Գերմանական ֆուտբոլը գրավում է աշխարհը բոլոր առումներով

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Չիլիի ընտրանուն ու առաջին անգամ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը։

Գերմանիայի հաղթանակը գնահատելիս Էդուարդ Մարգարովը բոլոր մասնագետների նման նշեց, որ գերմանացիները ներկայացել էին երիտասարդ կազմով: Թիմի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը փորձարարական կազմ խաղադաշտ դուրս բերելով` զուգահեռաբար մտածում էր նաև հաղթանակի մասին: Նա մրցաշարի ընթացքում խաղալու հնարավորություն տվեց իր բոլոր ֆուտբոլիստներին: Պարզապես այս մրցումներում Լյովն ապացուցեց, որ Գերմանիայում ֆուտբոլը շատ է զարգացած, ու ինքն արդեն մտածում է ոչ միայն 2018 թվականին աշխարհի առաջնության մասին, այլ ավելի հեռու է նայում նախապատրաստելով ապագա աստղերին:

Անդրադառնալով Ռուսաստանի հավաքականի ելույթին` Մարգարովը նշեց, որ որպես նախկին խորհրդային ֆուտբոլիստ, իհարկե, ուշադրությամբ հետևում էր Ռուսաստանի հավաքականի խաղին։

«Ռուսաստանում շատ լավ ֆուտբոլիստներ կան, բայց կարելի է ասել` ակումբային մակարդակի լավ ֆուտբոլիստներ են: Նրանք դեռ չեն հասցրել հասունանալ հավաքականի համար: Չունեն մեծ փորձ: Հավաքականում չկա առաջատար»,- ասաց Մարգարովը։

Հայ ֆուտբոլիստը նշեց, որ դրա համար ժամանակ է հարկավոր:

Լրահոս
0