ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Եզրափակչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթել է Ամերիկայի գավաթակիր Չիլիին, և Գերմանիայի հավաքականը դարձել է Կոնֆեդերացիաների Գավաթի հաղթող, հաղորդում է armsport.am-ը:
Հանդիպման միակ գնդակը 20-րդ րոպեին խփել է Լարս Շտինդլը` օգտվելով մրցակցի կիսապաշտպան Մարսելո Դիասի կոպիտ սխալից:
Ընդ որում, որ աշխարհի չեմպիոն գերմանացիներն այս մրցաշարին մասնակցում էին ոչ ուժեղագույն կազմով:
Օրեր առաջ էլ Գերմանիայի երիտասարդական հավաքականը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: