ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Արոնյանի ընթացիկ վարկանիշն ավելացել է 16 կետով և այժմ կազմում է 2809 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ, 2677) և Վլադիմիր Հակոբյանը (79-րդ, 2667):
Լավագույն եռյակը կազմում են Մագնուս Կարլսենը (Նովեգիա, 2822), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2812) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2810):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը (2451), Լիլիթ Մկրտչյանը` 54-րդը (2409):