00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաթևի գավազանը․ ինչի՞ մասին է լռում պատմությունը

© Oleg KurtsevСтела в Татевском монастыре
Стела в Татевском монастыре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնում է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։ Այս հոդվածում կփորձենք բացահայտել Տաթևի հայտնի սյունի իրական նշանակությունը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik․

Զարմանալի է, ինչպես է, որ երբեմն մեզ համար այդքան սովորական ու այդքան ծանոթ իրերի և երևույթների իրական իմաստը թաքնված է լինում մեզնից։

Սյունիքում գտնվող IХ-Х դարերի Տաթևի վանական համալիրի ամեն մի այցելու տեսել է և գիտի ճոճվող սյան՝ համալիրի ամենահետաքրքիր ու ամենաառեղծվածային կառույցի մասին։

Праздник Навасард - Sputnik Արմենիա
Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

893-895 թվականներին Սուրբ Երրորդության պատվին կառուցված այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։ Այն կազմված է 12 շարքից և ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գալարաձև գունդ է տեղադրված։ Դրա վերևում խաչքար է դրված։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են պատկերված։

Հետաքրքիր է, որ սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց ազդեցությունից։

Սյունը տեղադրված է հոդավոր հիմքի վրա, և ինչպես արդեն նշվեց, հետաքրքիր առանձնահատկություն ունի․ այն ճոճվում է։

Ընդունված է համարել, որ հնում այն որպես երկրաշարժագիր է ծառայել՝ զգուշացնելով մարզի բնակիչներին բնական աղետների մասին։ Բացի այդ, սյունը, իբր, զգուշացնում էր թշնամու զորքի հարձակման մասին՝ ճոճվելով հեծելազորի դղրդյունից։

© A&R TOURՏաթևի վանքի սյունը
Стела в Татевском монастыре - Sputnik Արմենիա
Տաթևի վանքի սյունը

Հենց սա ձեզ կպատմեն ուղեկցորդները՝ սյուն-գավազանի մասին, այս տեղեկությունները կան նաև բազմաթիվ աղբյուրներում, այդ թվում՝ հուշարձանի մոտակայքում տեղադրված տեղեկատվական տախտակների վրա։

Սակայն պարզվում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մենք սովոր ենք լսել, և վերոհիշյալ վարկածներն, ամենայն հավանականությամբ, միայն լեգենդներ են։

Ինչու՞ են մեր նախնիները հենց այդ հատվածում ութ մետրանոց քարե սյուն տեղադրել։

Երկնային կողմնացույց

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը պատմեց, որ սյունը տեղադրվել է Տաթևի վանքը կառուցելուց երկու տարի առաջ (պատմաբան Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ)։ Ընդ որում՝ դրա հիմնադրումն ու տեղադրումն իրականացվել է Նավասարդի՝ հայկական Նոր տարու ժամանակ, որն օգոստոսի 11-ին է նշվում։ (Նավասարդի իմաստի և Հայկի՝ Օրիոնի համաստեղության հետ կապի մասին Sputnik Արմենիան պատմել է «Կորուսյալ գիտելիքներ» հոդվածաշարի նախորդ նյութում)։ Գևորգյանի խոսքով՝ սյունը ճշգրիտ երկնային կողմնացույց է, որը կողմնորոշված է Հայկ-Օրիոնի գոտուն։ 

Еврейское кладбище в Вайоц Дзоре - Sputnik Արմենիա
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի

«Գավազանը ցույց է տալիս ժամանակի հաշվարկման զրոյական կետը, որի շնորհիվ կարելի է մեծ ճշգրտությամբ հաշվարկել ինչպես մեկ աստղային տարին (25920 տարի կամ մեկ պերեցեսոին տարի), այնպես էլ ուղղել մեկ երկրային տարին։ Սյունը մարդկության ստեղծած ամենաճշգրիտ աստղագիտական գործիքն է»,- ասում է նա։

Հետազոտողին երկար ժամանակ տանջում էր այն հարցը, թե իրո՞ք սյունը ժամանակի ցուցանշան է, թե դա միայն խորհրդանիշ է։ Այդ հարցին պատասխանելու համար Գևորգյանն ուրիշ հետազոտողների հետ 2008 թվականի օգոստոսի 11-ին բարձրացավ վանական համալիրի դիտարանը, որը գտնվում է սյունի հարևանությամբ։

«Մենք սյունի դիմաց կանգնեցինք՝ դեմքով դեպի արևելք, առավոտվա ուղիղ ժամը չորսին, Հայկ-Օրիոնի գոտու երեք աստղերը ուղղահայաց բարձրացան՝ սյունի վերևում ուղիղ գիծ կազմելով։ Դրանք ասես նրա բնական շարունակությունը լինեին՝ միացնելով երկինքն ու երկիրը»,- պատմում է հետազոտողը։

© StringerНавасард
Навасард - Sputnik Արմենիա
Навасард

«Մեր դիտարկած երևույթների աստղագիտական ապացույցները ստանալու համար դիմեցինք Սիբիրի պետական գեոդեզիական ակադեմիա (Նովոսիբիրսկ)։ Իր պատասխանում տեխնիկական գիտությունների թեկնածու, ՍՊԳԱ աստղագիտության և ծանրաչափության ավագ դասախոս Ելենա Գիենկոն գրեց, որ, աստղագիտական ծրագրի տվյալների համաձայն, իրոք, Տաթևի լայնությամբ Օրիոնը ուղղահայաց է ծագում, դրա գելիակտիկ ծագումը տեղի է ունենում հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։ Բացի այդ, նրա խոսքով, երկրային հասարակածի նկատմամբ ամենաբարձր դիրքը Օրիոնը զբաղեցնում էր 2012 թվականի օգոստոսի 10-11-ին, իսկ մյուս անգամ դա տեղի կունենա 25920 տարի հետո»,- ասում է Գևորգյանը։

Այն փաստը, որ գավազանի վրա ժամացույց ու թռչուն է պատկերված և այն 12 մասից է կազմված, առիթ է տալիս ենթադրելու, որ սյունը օգտագործվել է նաև ընթացիկ ժամանակի չափման համար։ Ինչ վերաբերում է հոդավոր հիմքին, ապա, Գևորգյանի համոզմամբ, այն օգնում է սյունին հավասարակշռությունը պահել Երկրի մակերեսի նկատմամբ 90° անկյան տակ։

Ինչպես արդեն ասվել է, գավազանը գտնվում է Սյունիքի մարզում։ Այդպիսով, տվյալ մարզն իր անվանումը ստացել է հենց այդ սյուն-գավազանից. Սյունիք՝ երկիր, որն ունի ժամանակի գլխավոր ցուցանշան կամ երկնային կողմնացույց՝ Սյուն։

Русская версия

Լրահոս
0